38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հրաժարվեք դանդաղ սպանող ցանկալի խաղաղությունից

Հրաժարվեք դանդաղ սպանող ցանկալի խաղաղությունից
22.07.2023 | 20:15

Բազում հետազոտություններ կան, և փաստարկված է, որ շաքարը վատ է առողջությանը, որ ֆիզիկական ակտիվության պակասը, հատկապես տարեցների համար, վատ է առողջությանը:

Սրա մասին վստահաբար գիտեն գիտակից մարդիկ, իսկ հանրության մեծ մասը չի էլ ուզում իմանալ: Սակայն նույնիսկ գիտակիցների գերակշիռ մասը շարունակում են սպառել շաքար և լինել ֆիզիկապես ոչ ակտիվ: Որովհետև հաճելի է, համով է, հարմար է և սպանում է շատ դանդաղ, ուստի անտեսանելի է:

Մարդկանց մեծ մասը, հատկապես երեխաները, եթե առաջարկես խմորեղեն ու խնձոր, կընտրի խմորեղենը, որովհետև ավելի հաճելի է, հիմնական պատճառը շաքարն է՝ դանդաղ սպանող հաճելին ու ցանկալին:

Մարդկանց մեծ մասը, եթե բարձրանալիս միաժամանակ հանդիպի վերելակի և աստիճանի, կընտրի վերելակը, որովհետև ավելի հարմար է: Բոլոր այն դեպքերում, երբ մարդն ընտրության առաջ կանգնի, նա ընտրելու է այն տարբերակը, որն ավելի քիչ ֆիզիկական աշխատանք և ակտիվություն է պահանջում, որն ավելի քիչ ռիսկեր է պարունակում: Եվ բոլոր այս դեպքերում մարդը գիտակցաբար և անգիտակցորեն ընտրելու է իր կյանքը կարճացնող տարբերակը, քանզի գիտությունը փաստում է, որ ֆիզիկական ակտիվությունն է նաև երկարակեցության գրավականը:

Նիկոլիզմը Հայաստան նորաստեղծ պետության դանդաղ մահն է, ինչպես շաքարը և ֆիզիկական պասիվությունը մարդու օրգանիզմի համար: Սա քարոզում է խաղաղություն, այսինքն՝ պայքարի բացակայություն, այսինքն՝ մահ: Սա քարոզում է անգործություն առ սեփական անվտանգություն և պետության երկարակեցություն, իսկ սա մարդկանց մեծ մասին ցանկալի է, քանի որ հարմար է և ապահով է, ինչպես ֆիզիկական ակտիվության բացակայությունը:

Խաղաղություն չընտրելով՝ դուք չեք ընտրում պատերազմ, դուք ընտրում եք պայքարը: Պայքարը կյանքի իմաստն է, կենարար նյութը, առանց պայքար չկա կյանք:

Հրաժարվեք դանդաղ սպանող ցանկալի խաղաղությունից, ընտրեք պայքարը: Մերժեք նիկոլիզմի առաջարկած «քաղցր», «ցանկալի» ու «հարմարավետ» կյանքը, բայց իրականում՝ դանդաղ մահը:

Ընտրեք պայքարը, համախմբվեք նրանց շուրջ, ովքեր կգան պայքարի քարոզով: Մի վախեցեք, մի խեղճացեք, պայքարեք առողջ, երկար և ապահով կյանքի համար, այլ ոչ՝ խաղաղ գոյատևման:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2057

Մեկնաբանություններ