Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Հայը հայի ապրելը չի ուզում

Հայը հայի ապրելը չի ուզում
26.06.2023 | 21:35

Փորձում եմ հասկանալ՝ ինչի՞ց է, որ հայը հային դարերում էլ չի սիրել:

Քոչվորը անապատներից սուրալով եկավ, կարճ ժամանակում կայացավ քթներիս տակ, տեր դարձավ երկրի, հզոր տերության, մշակույթի՝ չունենալով ոչինչ:

Իսկ մենք, ամեն ինչ ունենալով, չկարողացանք մերը պահել:

Բոլոր հարցերը բերում են այս մտքին՝ հայը հային դարերում էլ չի սիրել, հայ իշխանավորն իր ժողովրդին չի սիրել:

Սևակը կասեր՝ «թե կուզես ոռնա, թե կուզես ծամիր սեփական լեզուդ», այդպես է:

Խորենացուց մինչև Թումանյան, մինչև մեր օրեր՝ արժանավոր, բարձր մարդ, ովքեր սեփական ժողովրդի ձեռքն ուղղակի կրակն էին ընկել, կարծիքը մեկն է. հայը հայի ապրելը չի ուզում, ավելին՝ փոսը փորում, նետում է դրա մեջ, ինքը վեր բարձրանում դիակների վրայով:

Բացառիկ դեպքերն ու կարճատև ոսկե շրջանը չհաշված, ինչը օվկիանի մեջ մի կաթիլ է, պատմության համար՝ ոչինչ, պարզվում է, միշտ է այդպես եղել:

Ցավալի է եզրահանգելը, բայց մտածում ես, որ թուրք իշխանավորն ավելի շատ է մտածել ցեղի, ցեղը բազմացնելու և ազնվացնելու, ժողովրդի, նրա բարեկեցության, հող, տուն ու տեղ ունենալու մասին, քան՝ հայ իշխանավորը, մելիքը, խանը, չգիտեմ, էլի ով, ընկեր, ծանոթ, բարեկամ, ամեն ոք, ում ձեռքը եկել է՝ բամբակով էլ ջուր չի տվել, փակել է բոլոր ծորակները, ջանասիրաբար լծվել ապրելուդ, տեսակդ, տաղանդդ, հանճարդ փոշիացնելու իր «սուրբ առաքելությանը»:

Շահեր, միայն ստոր շահեր՝ արևի տակ մի ոտնատեղ տալու համար, թողնելու, որ ապրես:

ՈՒ սա մաքսիմալ ցայտուն դրսևորվեց վերջին երեսուն տարում, պիկին հասավ ու պիկն առած՝ գնում է կաղերի երթը:

Ստացվում է՝ մեզ այլազգու զսպաշապի՞կ է պետք, որ «խոտորնակ ազգի» սանձներս քաշի. հազար ամոթ, եթե այդպես է, կնշանակի՝ իրոք ապրելու իրավունք չունենք, մինչև վերջ «ներսից ենք փչացած»:

Հավատս ուղղակի չի գալիս. մի՞թե հայը հային միշտ ներքև է քաշել, անարժանին տեղ տվել, որ հանկարծ ստվերի տակ չմնա արատավորը, ու միշտ՝ թիմ, թայֆա, նախանձ ու չարություն, նողկալի կապեր:

Մի՞թե, իրոք, թուրքը թուրքին ավելի շատ է սիրել, քան՝ հայը հային:

Արդյո՞ք վերացել է մարդկանց այն վեհ տեսակը, ովքեր մարդուն վեր էին հանում:

էսօր երկիրը լցվել է վար քաշող մարդկանցով, իրենցից թույլին, անզորին, մաքուրին ու ընկածին կոխ են տալիս, վրայով անցնում:

Դեղատոմս չեմ առաջարկի, անշնորհակալ գործ է, չկա էլ, շարունակեք նույն ոգով՝ իրար վար քաշելով ապրել, իրար կեղեքելով ու տեղում դոփելով, ավելին՝ գլորվելով մինչև հատակ ու անդունդ:

Վերջերս բոլոր բնագծերում ձախողված ծանոթներիցս մեկը, ով պատրաստվում էր երկրից հեռանալ մի շապկով, վրդովված ասաց. «ՈՒմ բարևեցի՝ տունս քանդեց. անձնական, իշխանական, թե՝ հարևան-բարեկամական»:

Տխրեցի՝ ուրեմն շատ բարձր ես եղել, վախեցել են: Մեզ մոտ՝ ձորերի մեջ, բորենիները միանգամից, բոլոր անկյուններից են խփում, իրար բերանի մեջ թքում ու խեղդում։

ՈՒ՞ր ես պատրաստվում գնալ, Գիքոր ջան, այդպես քարուքանդ:

Գոնե քարուքանդ անելը սովորեիր, վաթսունում չոլերը չընկնեիր:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 4077

Մեկնաբանություններ