Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ինչպես լռեմ և չասեմ` դավաճան, ոչ մի անկլավ չի կարելի տալ թշնամուն, դա լարվածության և պատերազմի բուն է

Ինչպես լռեմ և չասեմ` դավաճան, ոչ մի անկլավ չի կարելի տալ թշնամուն, դա լարվածության և պատերազմի բուն է
01.06.2023 | 10:18

Վճարովի ստոր պատվերներ կատարող տեղական նշանակության դեղին թերթի դեղնակտուց մի գրչակ՝ ոմն Նիկոլ Փաշինյան, օգտվելով Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամից և վայելելով դրսի թշնամական ուժերի նպատակային աջակցությունը, խաբեությամբ զավթեց իշխանությունը և անմիջապես անցավ Հայրենիքի մի մասը վաճառելու գնով հարստանալու իր պիղծ երազանքի իրականացմանը։ Մինսկի խմբի արդյունավետ բանակցությունների շնորհիվ, երբ արդեն մոտ էր Արցախի անկախության ճանաչումը, բռնակալ «վարչապետը» հայտարարեց, որ հրաժարվում է Մինսկի խմբի ծառայություններից և բանակցություններն սկսում է զրոյից։ Սկսելով զրոյից՝ զրոյացրեց հայկական կողմի բոլոր նվաճումները և պրոցեսը հանգեցրեց կառավարելի պատերազմի՝ Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի հասցնելու թշնամու հետ նախնական պայմանավորվածությամբ։ Չնայած այն բանին, որ Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի ռազմադաշնակցային հովանավորության տակ, չնայած այն բանին, որ Պուտրնն ի լուր ամբողջ աշխարհի հայտարարել էր, որ Հայաստանի սահմանը խախտելու դեպքում Ռուսաստանը կանցնի ռազմական գործողությունների, այդ պայմաններում հայոց վարչապետն ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարություն, երբ մեր զորքերը դեռևս չէին բախվել թշնամու զորքերի հետ։ Դա հավասար է այն բանին, որ Նիկոլը կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրեր, դեռևս պատերազմը չսկսած։ Այսպես, Նիկոլը Արցախն սկուտեղի վրա մատուցեց Ադրբեջանին։ Հետագայում հայտնի դարձավ, որ մի նեղ շրջապատում, երբ իր մոտիկները հասկացրել են, որ Հայաստանը ոչ մի գնով չի զիջի Արցախը, Նիկոլը քամահրական ասել է, որ եթե մի հինգ հազար մարդ կոտորենք, ճարն ինչ է, որ չանի։

Նիկոլը հասել է իր նպատակին․ կոտորել է հազարավոր հայ երիտասարդների, Արցախը ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս, Հայաստանում շինել է քաոս, որի պայմաններում թուլանում է մարդկանց կամքը, դիմակայությունն ու ապրելու խանդավառությունը։ Այդքանը քիչ է, հիմա էլ խաղաղություն ստանալու աղերսանքով գնում է աննախընթաց զիջումների (իրականում՝ կատարելով Հայաստանի մի մասն Ադրբեջանին տալու ներքին պայմանավորվածությունը)։

Ինչպես լռեմ և չասեմ` դավաճան, ոչ մի անկլավ չի կարելի տալ թշնամուն, դա լարվածության և պատերազմի բուն է: Հասկացիր, բարիշներ տալով խաղաղություն չես ստանա, Իլհամը ծիծաղում է քեզ վրա։ Ընդհակառակը, Իլհամը ապագա պատերազմի որջեր է ուզում տեղադրել Հայաստանում։

Արցախում աներևակայելի ծանր վիճակ է։ Նիկոլ, գետինը մտնես դու, այդ ամենի մեղավորն ու հանցագործ պատասխանատուն դու ես։ Կարո՞ղ ես ասել՝ արցախցին ինչպե՞ս է ապրելու Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս է գնալու Բաքու, լուծելու իր հարցերն ու վերադառնալու։

Ռուբեն Վարդանյանը կոչ է անում պահպանել ողջամտություը, չգրգռել Բաքվին։

Ներող եղեք Ռուբեն, բայց ինչպիսի միամտություն։ Արցախն ինչպես ուզում է իրեն պահի, Բաքուն արհեստականորեն գրգռվելու է քանի դեռ Արցախի տարածքն օրգանապես չի կապել իրեն։

Նիկոլը հարց չի լուծում և չի կարող լուծել, նա իր տխմար ելույթներով է՛լ ավելի է գրգռում Բաքվի ախորժակը։

Կա միայն մեկ ուղի․ հարկավոր է շտապ մեկուսացնել Նիկոլին։

Վերականգնել կապերը դաշնակից երկրների հետ՝ Ռուսաստան, Իրան, գուցե նաև՝ Չինաստան և նստել բանակցությունների Իլհամի հետ։ Այսօր և վաղը դեռ գտնվում է հայ ժողովրդի իրավասության սահմաններում, դեռ կարելի է ինչ-որ բան անել։ Բայց հպաղելու դեպքում կարող է լինել ուշ, անուղղելի ուշ:

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 4515

Մեկնաբանություններ