Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Հերոս» քաղաքապետը

«Հերոս» քաղաքապետը
10.05.2023 | 21:46

Երևանի նախկին քաղաքապետը հայտարարում է,որ ինքը «հերոսաբար» վարչապետին չի հայտնել «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման որոշման մասին։ Քիչ է մնում հարցնես․

-Տո՛ , սուտը՞, թե…

Լավ, այ խեղճուկրակ ողորմելի, ենթադրենք՝ դու չես ասել, իսկ այդ ավագանու որոշումը փակ, գաղտնի՞ է կատարվել, իսկ ավագանու մեծամասնություն քպ-ական ստրուկները նույնպե՞ս լռել են։ Թե՞ բոլորդ երդում կերաք, որ այս որոշումը գաղտնի կմնա։ Գոնե լռիր, այլ ոչ թե կատարիր ստրկատիրոջ հրահանգը, «թե՝ գիտեք, մենք ինքնուրույն որոշումներ կայացնող մարմին ենք եղել»։

Հետաքրքիր է, որ «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրմանը հավանություն է տվել արտգործնախարարությունը։ Ուստի, սպասենք գործակալ-նախարարի խոսքին նույնպես, որ կամ ինքն այս մասին չի հայտնել իր տիրոջը, կամ անտեղյակ է եղել իր ղեկավարած նախարարության տված հավանությանը։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ