Սիրելի՛ հայրենակիցներ,
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել․
• ՀՀ Ազգային ժողովից՝
- ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որը նա ձեռք է բերվել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում,
- անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար։
• Արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։
Եվ ուրեմն՝ միասին համախմբվում ենք ապրիլի 4-ին, ժամը 16։00-ին, Ազգային ժողովի մուտքի դիմաց, Բաղրամյան պողոտայում։
Պաշտպանենք մեր պետությունը։
«Միասին» շարժման
համակարգող խորհուրդ