1988 թ. դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, ոչնչացվեց Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը:
Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի ու Տավուշի մարզերը: