ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Բայդենը ուղերձով ժողովրդին է դիմել

Բայդենը ուղերձով ժողովրդին է դիմել
08.11.2020 | 18:42

Ընտրողներն ինձ ռեկորդային թվով՝ 74 միլիոն ձայն են տվել, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ժողովրդին հղած ուղերձի ժամանակ:
«Մեր ժողովուրդն ասել է իր խոսքը, մաքուր և համոզիչ հաղթանակ են տվել մեզ»,- հայտարարել է Բայդենը: Նա ասել է, որ ստացել է ամենաշատ թվով ձայները ԱՄՆ բոլոր նախագահների համեմատ: Ջո Բայդենը հայտարարել է, որ վերականգնելու է ԱՄՆ-ի հանդեպ հարգանքն աշխարհում: «Ես հավակնել եմ այս պաշտոնին, որ վերակագնեմ Ամերիկայի ոգին, վերակառուցեմ այս ազգի էությունը՝ միջին դասը: Եվ անել այնպես, որ Ամերիկային կրկին հարգեն աշխարհում»,- հայտարարել է Թրամփը Դելավերից հղած ուղերձում: Նա ասել է նաև, որ աշխատանքը սկսելու է կորոնավիրուսի դեմ հաղթանակով, հաղորդում է Fox News-ը:

«Մեր աշխատանքը սկսելու ենք կորոնավիրուսը վերահսկողության տակ վերցնելով: Երկուշաբթի օրը ես կհայտնեմ առաջատար այն փորձագետների և գիտնականների անունները, որոնք կընդգրկվեն իշխանության փոխանցման և կորոնավիրուսի դեմ պայքարի՝ Բայդենի և Հարրիսի պլանի մշակման հարցերով խորհրդատվական խմբում: Մեր նպատակն է, որ մինչև 2021-ի հունվարի 20-ը կարողանանք կյանքի կոչել այս ամենը»,- հայտարարել է Բայդենը: Անդրադառնալով իր հաղթանակի լուրերից հետո երկրում սկիզբ առած տոնական միջոցառումներին, նա ասել է, որ դրանք ցույց են տալիս՝ «ուրախություն, հույս ու նոր հավատ կա, որ վաղը ավելի լավ օր է գալու»: «Ես մտադիր եմ լինել այնպիսի նախագահ, որը ձգտելու է ոչ թե բաժանել, այլ՝ միավորել: Լինել մի նախագահ, որ չի տեսնում կարմիր ու կապույտ նահանգներ, այլ տեսնում է միայն Միացյալ Նահանգներ»,- հայտարարել է Բայդենը ու համազգային միասնության կոչ արել: Բայդենը շեշտել է, որ առաջընթաց գրացնելու համար անհրաժեշտ է դադարեցնել հակառակորդներին դիտարել թշնամիներ: «Ես հասկանում եմ այսօրվա հիասթափությունը: Բայց եկեք այժմ մեկս մյուսին շանս տանք: Ժամանակն է թուլացնել հռետորաբանությունը: Դուք մեր թշնամիները չեք, դուք ամերիկացիներ եք»,- դիմելով Թրամփի կողմնակիցներին՝ ասել է Բայդենը:


Բայդենն ասել է նաև, որ ուզում է տեսնել հակադիր կողմերի համագործակցությունը, և դրան հասնելը համարել ժողովրդից ստացած մանդատներից մեկը: «Ժողովուրդն ուզում է տեսնել, որ մենք համագործակցում ենք իրենց շահերից ելնելով, և ես այդպես եմ որոշել»,- շեշտել է Բայդենը:

Դիտվել է՝ 2644

Մեկնաբանություններ