38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ի՜նչ եր­ջան­կու­թ­յուն է ապ­րել «նոր Հա­յաս­տա­նում», լի­նել ժա­մա­նա­կա­կի­ցը «հզոր» ղե­կա­վա­րի, որ կոչ­վի «և այր մի Նի­կոլ»

Ի՜նչ եր­ջան­կու­թ­յուն է ապ­րել «նոր Հա­յաս­տա­նում», լի­նել ժա­մա­նա­կա­կի­ցը «հզոր» ղե­կա­վա­րի, որ կոչ­վի «և այր մի Նի­կոլ»
19.05.2020 | 00:03

«100 ՓԱՍՏ» Ա­ՍՈՒ­ԼԻՍ-ԿՈ­ՄԵ­ԴԻԱ­ՅԻ 4-ՐԴ Ա­ՐԱ­ՐԸ


Սկզ­բից ևեթ ա­սեմ՝ ՀՀ վար­չա­պե­տի առ­ցանց մա­մու­լի ա­սու­լի­սը համ­բե­րու­թյամբ դի­տել-լսել եմ մինչև վերջ: Հինգ­ժա­մյա հրա՜շք բե­մա­կա­նա­ցում էր` «Պա­տաս­խա­նում եմ ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին հուշ­ված կամ նրանց ինք­նա­կամ տր­ված հար­ցե­րին» վեր­տա­ռու­թյամբ: Այս ան­գամ հան­դի­սա­տե­սին հրամց­վեց «100 փաստ» ա­սու­լիս-կո­մե­դիա­յի 4-րդ ա­րա­րը:
Ի­րո­ղու­թյունն այն է, որ ակն­դիր-ուն­կն­դիր­նե­րին Փա­շի­նյա­նը գե­րում էր իր մտ­քի «ան­նա­խա­դեպ» գո­հար­նե­րով: Վեր­ջում ա­մե­նայն ան­կեղ­ծու­թյամբ կան­չե­ցի՝ ի՜նչ եր­ջան­կու­թյուն է ապ­րել «Նոր Հա­յաս­տա­նում», լի­նել ժա­մա­նա­կա­կի­ցը «հզոր» ղե­կա­վա­րի, որ կոչ­վի «և այր մի Նի­կոլ»:


ՖԱՆ­ՏԱՍ­ՄԱ­ԳՈ­ՐԻԿ ԻՄՊ­ՐԵ­ՍԻՈ­ՆԻԶՄ


Տե­ղյա՞կ էիք, որ Եր­կիր մո­լո­րա­կում թիվ 1 «ա­սո­ղը» Նի­կոլն է: Ե­թե ո՛չ, ի­մա­ցեք` է­ներ­գա­կիր­նե­րի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում «թե­լադ­րո­ղը» բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ու ժո­ղո­վուրդ­նե­րի «թավ­շի հայրն» է: «Կո­րո­նա­վի­րուսն ու՞մ շունն է» (ո­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քից, ի դեպ, Նի­կո­լը ինք­նա­կամ հրա­ժար­վեց) հար­ցադ­րու­մը 2020-ի մա­յի­սի 16-ից նոր ձևա­կերպ­մամբ է հն­չում՝ «աշ­խար­հի նավ­թա­յին կար­տել­ներն ու մագ­նատ­ներն ու՞մ շունն են», քա­նի կա «փր­կիչ» Նի­կո­լը:
ՀՀ «հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին», թիվ 47 փաս­տով վար­չա­պետն ի­րա­զե­կեց. «Մեկ տար­վա ըն­թաց­քում մոտ 38 տո­կո­սով նվա­զել է բեն­զի­նի գի­նը՝ 420 դրա­մից նվա­զե­լով մինչև 280 դրամ»։ Հի­շյալ ցու­ցա­նի­շը կա­ռա­վա­րու­թյան «ան­նա­խա­դեպ ձեռք­բե­րում­նե­րի» շար­քից է: Չգի­տեի: Ի­մա­ցա:
Նաև ի­րա­զեկ­վե­ցի, որ նավ­թա­յին մագ­նատ­նե­րը, հա­վուր պատ­շա­ճի գնա­հա­տե­լով «ան­նա­խա­դեպ թա­վի­շը», ի­ջեց­րին նավ­թի գնե­րը, որ­պես­զի Հա­յաս­տա­նում բեն­զինն «ան­նա­խա­դեպ» ցածր ցու­ցա­նիշ գրան­ցի, և որ­պես­զի հզոր այդ «ձեռք­բե­րու­մը» Նի­կո­լը կա­րո­ղա­նա նե­րա­ռել (հիմ­նա­կա­նում զոմ­բի­նե­րի ա­կանջ­նե­րի հա­մար նա­խա­տես­ված) «100 փաստ լապ­շա-շա­րա­նում»:
Հարց` կա­ռա­վա­րու­թյու­նում մի՞­թե չկար պրո­ֆե­սիո­նալ որևէ տն­տե­սա­գետ, որ զգու­շո­րեն շշն­ջար նրա ա­կան­ջին.
-«Ձերդ պայ­ծա­ռա­փայ­լու­թյուն», բեն­զի­նի գնա­ճը կամ ան­կու­մը, նե­րող կլի­նես, բայց պայ­մա­նա­վոր­ված է հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում նավ­թի գնի մա­նի­պու­լյա­ցիա­նե­րով: ՈՒ որ­քան էլ դու «մեծ կոմ­բի­նա­տոր» ես, միևնույն է, ի­րա­կա­նում, ի վի­ճա­կի չես որևէ ազ­դե­ցու­թյուն ու­նե­նա­լու, դի­ցուք, «British Petroleum»-ի, «Роснефть»-ի, մնա­ցյալ հս­կա­նե­րի վրա: Հետևա­բար, ա­մե­րի­կա­ցի­նե­րի, անգ­լիա­ցի­նե­րի, ռուս­նե­րի (այն­քա՜ն մեծ է գայ­թակ­ղու­թյու­նը ար­ձա­նագ­րե­լու` շնոր­հիվ քո անն­կուն ջան­քե­րի, «ձերդ գե­րա­զան­ցու­թյուն», հայ-ռու­սա­կան մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներն այ­սօր դրսևո­րել են «ան­նա­խա­դեպ ո­րակ»), ի­րան­ցի­նե­րի (ո­րոնց հետ այն­քա՜ն «փա­ռա­հե­ղո­րեն» փչաց­րել ես ա­մեն ինչ), ա­րաբ­նե­րի ու մյուս­նե­րի կեն­դա­նի ներ­կա­յու­թյամբ ՆԱԵԿ-ում (նավթ ար­տա­հա­նող եր­կր­նե­րի կազ­մա­կեր­պու­թյուն) կամ, ինչ­պես ըն­դուն­ված է ա­սել` Օ­ՊԵԿ-ում, չես կա­րող նավ­թի գնի խն­դիր լու­ծել:
Հետևա­բար, նշածդ հար­ցում, որ­քան էլ ցա­վա­լի է, դե­րա­կա­տա­րու­թյունդ, ինչ­պես դու ես սի­րում աջ ձեռ­քիդ ցու­ցա­մատն ու բութ մա­տը օ­ղակ դարձ­րած թա­փա­հա­րել տար­բեր ամ­բիոն­նե­րից ու հպարտ, ինք­նա­գոհ գո­ռալ ողջ Հա­յաս­տա­նով մեկ, զրո է:
Իս­կը տեղն է օգ­տա­գոր­ծե­լու նկա­րիչ ՆԻ­ԿՕ-ի «ֆան­տաս­մա­գո­րիկ իմպ­րե­սիո­նիզմ» բնու­թագ­րու­մը: (Գեր­մա­նիա­յում իր ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­նե­րից մե­կի ըն­թաց­քում տված ա­սու­լի­սում լրագ­րող­նե­րը հարց­նում են՝ ի՞նչ «իզմ»-ի դա­վա­նորդ եք: «Ֆան­տաս­մա­գո­րիկ իմպ­րե­սիո­նիզ­մի»,-հն­չում է պա­տաս­խա­նը: ՆԻ­ԿՕ-ի հու­մո­րա­յին այդ բնու­թագ­րու­մը հե­տա­գա­յում դր­վեց շր­ջա­նա­ռու­թյան մեջ):
Ես էլ կօգտ­վեմ դրա­նից` «ֆան­տաս­մա­գո­րիա­յով» («իմպ­րե­սիո­նիզմն» էլ նվի­րում եմ ՆԻ­ԿՕ-ի կող­մից), պա­րոն Փա­շի­նյան, բա՛վ է խա­բես այն սո­ված-միա­միտ­նե­րին, որ բե­րան­նե­րը բաց սպա­սում են հույ­սով ու դեռևս շա­րու­նա­կում «սն­վել» տա­րա­տե­սակ ստե­րով բեռ­նա­վոր­ված քո «ճոխ սե­ղա­նից»:
Ի՞նչ կպա­տա­հի հե­տո, երբ է­ներ­գա­կիր­նե­րի հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում կր­կին բարձ­րա­նան նավ­թի գնե­րը, հեր­թա­կան (Աստ­ված մի ա­րաս­ցե) «100 փաստ-շոու»-ի ըն­թաց­քում հայ­տա­րա­րե­լու ես, որ կա­ռա­վա­րու­թյու­նը թե­րա­ցե՞լ է, ի­մա` «ան­նա­խա­դեպ» վա՞տ է աշ­խա­տել:

ԿՈՎ­ԿԱ­ՍՅԱՆ ԸՆ­ՁԱ­ՌՅՈՒ­ԾԸ ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԵԼ Է

(փաստ N 85)


Ինչ­պի­սի՜ եր­ջան­կու­թյուն:
Պատ­կե­րաց­նու՞մ եք` կով­կա­սյան հրաշ­քը, որ «ար­տա­գաղ­թել» էր նախ­կին­նե­րի, այն է` «ռո­բա-սեր­ժա­կան կլա­նի», Մի­քա­յել Մի­նա­սյա­նի, Ար­թուր Վա­նե­ցյա­նի պատ­ճա­ռով, հան­կարծ ու… չվե­րա­դառ­նար: Վար­չա­պե­տի «100 փաստ-շոուն» կի­սատ կմ­նար` կդառ­նար «99 փաստ» ող­բեր­գու­թյուն:
Նի­կո­լին վա­խե­ցել են զե­կու­ցել` մե­ղա­վորը դու ես, որ ըն­ձա­ռյու­ծը սու­սիկ-փու­սիկ հա­վա­քել էր ե­ղած-չե­ղածն ու, ինչ­պես հայտ­նի ֆիլ­մում է աս­վում` «հա՜յ­դե»… Չէ՛, Փա­րիզ չէ, ո՛չ էլ Կա­նա­դա: ՈՒղ­ղա­կի լքել էր Տա­վու­շի ան­տառ­նե­րը: Ին­չու՞: Ո­րով­հետև ընդ­դի­մա­դիր Նի­կոլն այն­քան բղա­վեց, մե­ղադ­րեց Սեր­ժին ու մյուս­նե­րին, թե. «Ըն­տա­նիք եք պա­հում ու ձեր պա­հած ըն­տա­նիք­նե­րի ֆո­նին ա, որ է­սօր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում 200 հա­զար ըն­տա­նիք աղ­քատ ա, հա­ցին կա­կա ա ա­սում», մար­դիկ հա­վա­տա­ցին (ըն­ձա­ռյուծն էլ հետ­նե­րը), որ աշ­խար­հում ե­ղած բո­լոր մա­հա­ցու մեղ­քե­րի բխ­ման ա­կուն­քը միայն ու միայն Սերժն է: (Կար­ծես ին­քը հի­մա ըն­տա­նիք չի պա­հում` ա­ռատ պարգևավ­ճար­նե­րով, թան­կար­ժեք ավ­տո­մե­քե­նա­նե­րով, ուղ­ղա­թիռ­նե­րով, հիմ­նադ­րամ­նե­րով, խա­վիա­րով` սև, դեռ ինք­նա­թիռ էլ է ու­զում ձեռք բե­րել, որ անհ­րա­ժեշտ պա­հին օվ­կիա­նո­սը միան­գա­մից հա­տի-անց­նի: Չէ, ո­չինչ չենք ա­սում: Ի­հար­կե այդ­պես էլ պետք է լի­նի, ի վեր­ջո վար­չա­պետ է, այն էլ «ազ­գըն­տիր»:):


Նաև գո­ռում էր ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով. «Վատ եք ապ­րում, ո­րով­հետև Սա­շիկ կա, բան կա, 50-50 կա, ո­րով­հետև ՀՀԿ կա, կո­ռուպ­ցիա, ա­րա­գա­չա­փեր կան, օ­լի­գարխ­ներ, ու ա­մե­նա­կարևո­րը` Լֆիկ կա»: Եվ տա­րի­ներ շա­րու­նակ ՀՀ ա­պա­գա վար­չա­պե­տը ԱԺ ամ­բիո­նից մե­կին «կա­խում» էր, մյու­սին «գն­դա­կա­հա­րում», եր­րոր­դին «ցմահ» դա­տա­պար­տու­թյան են­թար­կում:
Ինք­ներդ ա­սեք, խեղճ գի­շա­տի­չը նման գրո­հին ո՞նց դի­մա­նար:
Ըն­ձա­ռյու­ծը չէր կռա­հել, որ մի բան էր ընդ­դի­մա­դիր Նի­կո­լը, մի այլ բան` վար­չա­պետ Նի­կո­լը: Հմա­յիչ գի­շատ­չին չէին ի­րա­զե­կել, որ վար­չա­պետ Նի­կո­լին հու­նից հա­նում է, երբ «հա­ցին կա­կա ա­սող» որևէ ըն­տա­նի­քի ներ­կա­յա­ցու­ցիչ մո­տե­նում է ու ինչ-որ բան խնդ­րում: Նրա ար­ձա­գան­քը հա­տու է լի­նում. «Ոտդ, ձեռդ տե­ղը, ա­ռող­ջու­թյունդ տե­ղը տղա ես: Քո տան հար­ցը ա­ռա­ջին հեր­թին դու պտի լու­ծես: Պտի աշ­խա­տես և պտի լու­ծես: Բա քեզ նման տղեն բան ա՞… էդ… Կնե­րես, հա­զար նե­րո­ղու­թյուն, որ տենց եմ ա­սում՝ մի քիչ էլ ար­ժա­նա­պատ­վու­թյան հարց ա: Ա­ռողջ տղա­մար­դը կգա ու­րիշ ա­ռողջ տղա­մար­դու կա­սի բա՞ն… իմ տան հար­ցը լու­ծի՞: Գնա աշ­խա­տի, քո ըն­տա­նի­քի հար­ցե­րը լու­ծի: ՈՒ ոչ միայն դու, քո կար­գա­վի­ճա­կում ե­ղած բո­լոր մար­դիկ»։ (Ըն­ձա­ռյուծն ան­տե­ղյակ է, որ Facebook-յան օգ­տա­տե­րե­րի «գնա­հա­տանք­նե­րից» հե­տո միայն Նի­կո­լը բա­նագ­նաց­ներ ու­ղար­կեց նվաս­տաց­ված ե­րի­տա­սար­դի մոտ: Այլ ճար չու­ներ: Կող­քից էլ զե­կու­ցե­ցին` շեֆ, ռեյ­թինգդ սար­սա­փե­լի ըն­կել է):
Հենց գա­զա­նի ան­տե­ղյա­կու­թյունն էր պատ­ճա­ռը, որ ան­չափ բարձր էր «գնա­հա­տել» 21-րդ դա­րի «միտ­քը, պա­տիվն ու խիղ­ճը»` «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նը»: Խեղճ հայ­վա­նը, որ զրկ­ված է տե­սածն ըն­կա­լե­լու և, հա­վուր պատ­շա­ճի, վեր­լու­ծե­լու ու­նա­կու­թյու­նից, հա­վա­տաց, թե Նի­կո­լի օ­րոք Տա­վու­շի ան­տառ­նե­րում հա­մա­տա­րած «սեր և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն» է տի­րում, չկա կո­ռուպ­ցիա, չկան թա­լան­չի­ներ, հայ­հո­յա­խո­սու­թյան գու­րու­ներ: Հա­մա­տա­րած «թա­վիշ» է: «Էլ ին­չու՞ եմ գաղ­թա­կան մնում»,- մտա­ծեց ըն­ձա­ռյուծն ու ո­րո­շեց, ինչ­պես կա­սեր ռու­սը` «вернуться в род­ные пе­на­ты»: Ըն­ձա­ռյու­ծը հա­վա­տաց Նի­կո­լին ու հայ­րե­նա­դարձ­վեց: Այդ­պես էլ պետք է լի­ներ: Սփյուռ­քի նախ­կին նա­խա­րար Հրա­նուշ Հա­կո­բյա­նի` «ա­րի տուն» կան­չով հո չէ՞ր հայ­տն­վե­լու Ե­նո­քա­վա­նում:

«РАБО­ТА ТА­КАЯ»!

(փաստ N 99)


«Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի կի­նը ոս­տի­կա­նու­թյան կող­մից վար­չա­կան տու­գան­քի է են­թարկ­վել «Կոնդ» կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նատ­նե­րում՝ վար­չա­պե­տի կե­ցա­վայ­րի բա­կում ավ­տո­մե­քե­նա­յի ղե­կը ան­չա­փա­հա­սին վս­տա­հե­լու հա­մար: Օ­րեն­քի ա­ռաջ բո­լո­րի հա­վա­սա­րու­թյան ցայ­տուն օ­րի­նակ»:
Մեկ­նա­բա­նու­թյու­նը հա­կիրճ է` Ան­նա ջան, կնե­րես, ստիպ­ված վրադ գործ եմ տա­լու, որ ոս­տի­կան­նե­րը քեզ տու­գա­նեն: Ճիշտ հաս­կա­ցիր, շա՜տ պետք է: Այդ «փաս­տը» ներ­կա­յաց­նե­լու եմ, որ­պես կա­ռա­վա­րու­թյան ձեռք­բե­րում: Ի՞նչ ա­րած` «рабо­та та­кая»!

ԱՐ­ՑԱԽՆ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ՞Ր ՈՒ­ՆԻ, ԹԵ՞ ԸՆ­ԴԱ­ՄԵ­ՆԸ ԸՆ­ՏՐ­ՎԱԾ ՆԵՐ­ԿԱ­ՅԱ­ՑՈՒ­ՑԻՉ­ՆԵՐ


Հա­մոզ­ված ենք` Ա­լիևն ու Ադր­բե­ջա­նը հա­վուր պատ­շա­ճի կգ­նա­հա­տեն «Ար­ցա­խի ըն­տր­ված ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» բա­նաձևու­մը, ո­րը կրկն­վեց մի քա­նի ան­գամ: Նաև հաս­կա­ցանք՝ դա­վա­ճա­նա­կան ձևա­կեր­պու­մը նա­խա­տես­ված էր ոչ թե Հա­յաս­տա­նի հան­րու­թյան, այլ «կիր­թի» ու մյուս­նե­րի լսե­լի­քի հա­մար:


ՀԱՍ­ՆԵԼ ԳՈՐ­ԲԱ­ՉՈ­ՎԻՆ ՈՒ ԱՆՑ­ՆԵԼ


Միշտ կար­ծել եմ, որ «եր­կա՜ր-բա­րակ խո­սել ու ո­չինչ չա­սել» ան­վա­նա­կար­գում բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ա­ռա­ջա­տա­րը՝ Մի­խա­յիլ Սեր­գեևիչ Գոր­բա­չովն է ե­ղել: Նի­կոլ Վո­վաևի­չը, սա­կայն գե­րա­զան­ցեց նրան: Հ1-ի՝ «Մի­նա­սյան-Վա­նե­ցյան հան­դիպ­ման ու դրա­նում վար­չա­պե­տի դե­րա­կա­տա­րու­թյան», «ծխա­խոտ օ­պե­րա­ցիա­յի», «ԼՀԿ-ի ու նախ­կին­նե­րի կա­պը» 3 մա­սից բաղ­կա­ցած հար­ցին ի պա­տաս­խան Նի­կո­լը նա­խօ­րոք պա­րա­պա­ծի հմ­տու­թյամբ «հետ ու ա­ռաջ» ա­րեց, «ղե­կը» թե­քեց աջ, հե­տո ձախ ու այդ­պես էլ էա­կան ոչինչ չա­սաց: Նույ­նիսկ չժխ­տեց, թե նման բան չի ե­ղել:
Այ­նուա­մե­նայ­նիվ, ին­չու՞ չի աղմ­կում Փա­շի­նյա­նը: Ին­չու՞ ի­րեն հա­տուկ աղ­մուկ-ա­ղա­ղա­կով, հա­րայ-հրո­ցով չի բղա­վում. «ՈՒ պարզ­վում ա, որ է­սօր կան մար­դիկ ո­րոնց, ա­յո՛, հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո շատ շատ հան­գա­մանք­նե­րով մենք բե­րել ենք պաշ­տոն­ներ ենք տվել, վս­տա­հու­թյուն ենք տվել: Պարզ­վում ա դրանց էլ ա դուր ե­կել օ­տա­րերկ­րյա կո­շիկ­նե­րի հա­մը: Եվ երկ­րի բարձ­րա­գույն պաշ­տո­նյա­նե­րը որ գտն­վում են վար­չա­պե­տի ու­ղիղ հրա­մա­նա­տա­րու­թյան ներ­քո, վար­չա­պե­տի թի­կուն­քում՝ ստեղ-ըն­դեղ կո­շիկ­ներ են լի­զել օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի ու էդ լի­զե­լու հա­մար ա, որ վզա­կո­թե­րին տա­լով, տվել եմ հա­նել եմ գոր­ծից ու ճիշտ եմ ա­րե: ՈՒ հի­մա էլ է­կել են քա­ղա­քա­կան գոր­ծիչ են խա­ղում: Տո, ա՛յ դուս­պր­ծուկ­ներ, վզա­կո­թե­րիդ ու­տե­լու եք: Վզա­կո­թե­րիդ ու­տե­լու եք ու դուք էլ, ոնց սկ­սել եք սեր­ժե­րի հետ, ը­տենց էլ ա­վար­տե­լու եք»:
Կամ` «Հլա դեռ գա­լիս են, ա­սում են՝ պա­տիվ ու­նեմ: Դուք պա­տիվ չու­նե՜ք: Դուք պա­տիվ չու­նե՜ք: Եվ ձեր պա­տի­վը ծա­խել եք վա­ղուց օ­տար­նե­րի՜ն, և դուք Հա­յաս­տա­նում տեղ չեք ու­նե­նա­լու՜: Դուք Հա­յաս­տա­նում կողմ­նա­կից չեք ու­նե­նա­լու: Որևէ մե­կը չփոր­ձի էս ժո­ղովր­դի հետ խաղ տա, որևէ մե­կը չփոր­ձի: Որևէ մե­կը չփոր­ձի: Ա­սում եմ՝ լի­նի ինչ նախ­կին պաշ­տո­նյա, ներ­կա պաշ­տո­նյա ու­ժա­յին, ոչ ու­ժա­յին, բո­լո­րիդ կբե­րենք, հրա­պա­րակ­նե­րի կենտ­րո­նում պա­տաս­խան կտաք ժո­ղովր­դի ա­ռաջ: Որևէ մեկդ չփոր­ձեք թպր­տալ, ծն­կի կբե­րենք հատ-հատ: Հատ-հատ բո­լո­րիդ»։


Չէ՛, չկար նախ­կին էն­տու­զիազ­մը: Այն­քա՜ն ան­հա­վես էր, որ չբա­ցա­հայ­տեց ան­գամ ծխա­խո­տի մաք­սա­նենգ­նե­րին` ա­նուն առ ա­նուն (նի­կո­լա­վա­րի ա­սած` քյա­բաբ առ քյա­բաբ): Պատ­կե­րաց­րեք նախ­կին­նե­րից որևէ մե­կի տիկ­նոջ, ա­ներ­ձա­գի, եղ­բո­րոր­դու ա­նու­նը թեթևա­կի առ­նչ­վեր Կրաս­նո­դա­րի օ­դա­կա­յա­նում ձեր­բա­կալ­ված շուրջ 4 մլն դո­լար մաք­սա­նենգ ծխա­խո­տի հետ:
Փա­շի­նյանն ըն­դա­մե­նը նշեց, թե ին­քը տե­ղյակ է, որ Հրա­չյա Հա­կո­բյա­նը դա­տա­կան հայց է ներ­կա­յաց­րել և շու­տով հան­րու­թյու­նը կի­մա­նա։
Իսկ Հ1-ի հար­ցի 3-րդ մասն ընդ­հան­րա­պես ան­տե­սեց: Խոս­նակն էլ, որ­պես «պրո­ֆե­սիո­նալ», իր «բարձ­րու­թյան վրա» էր՝ «չան­հան­գս­տաց­րեց» շե­ֆին «ան­հար­մար» հի­շե­ցու­մով:

ԴԱ­ՏԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԻ ԽՈ­ՐՈ­ՎԱ­ԾԱ­ԽԱՌՆ ԲԱ­ՐԵ­ՓՈԽ­ՄԱՆ ՓԻ­ԼԻ­ՍՈ­ՓԱ­ՅՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ


«Խո­րո­վա­ծը շա՜տ լավ բան է»... Այն­քա՜ն «լավ բան է», որ դա­տա­կան հա­մա­կար­գի բա­րե­փո­խում­ներն ա­ռանց խո­րո­վա­ծի գլուխ չեն գա: Բայց հյու­րե­րը սո­ված ու դժ­գոհ կմ­նան այն խո­րո­վա­ծից, ո­րի «ե­րե­սը վա­ռած ա, մե­ջը հում ա»:

Փի­րու­զա ՄԵ­ԼԻՔ­ՍԵ­ԹՅԱՆ

Հ.Գ.1. Ան­լու՞րջ ստաց­վեց: Ես էլ եմ նույն կար­ծի­քին: Երբ հար­ցե­րը քն­նարկ­վում են քյա­բաբ-խո­րո­վա­ծի տի­րույ­թում, այլ կերպ հնա­րա­վոր չէ մո­տե­նալ ա­սե­լի­քին: Պատ­կե­րաց­նու՞մ եք` ՀՀ վար­չա­պե­տի ա­թո­ռին նս­տած ան­ձը ցան­կա­ցած լուրջ խն­դիր դնում է խո­հա­նո­ցա­յին սե­ղա­նին, հար­մա­րա­վետ տե­ղա­վոր­վում և թու­քը կուլ տա­լով քն­նար­կում մի­սը վա­ռել-չվա­ռե­լու նր­բու­թյուն­նե­րը, եր­կար-բա­րակ խրթ­նա­բա­նում` Ար­ցա­խի հար­ցով և ընդ­հա­նուր հայ­տա­րա­րում մա­նի­պու­լաց­նում միա­միտ­նե­րի գի­տակ­ցու­թյու­նը: Օ­րի­նակ, ի՞նչ է նշա­նա­կում բա­նաձևու­մը` լու­ծում, ո­րին «դեռ չեմ ա­սում` ա­յո, մի­գու­ցե չպետք է ա­սենք ոչ»: ՈՒ ան­մի­ջա­պես շեշ­տադ­րում` ա­ռանց ժո­ղովր­դի կամ­քը հարց­նե­լու ոչ մի քայլ չի ար­վե­լու: Ո՞ր ժո­ղովր­դի: Ա՞յն ո­րին աճ­պա­րա­րու­թյամբ տրա­մադ­րել ես Ար­ցախն ա­զա­տագ­րած հե­րոս­նե­րի դեմ: Ա՞յն, ո­րը հա­յի կեր­պա­րում «պից­ցա» ու­տող և «թուր­քի լա­մուկ» է փնտ­րում, հայ­հո­յում է, զազ­րա­խո­սում: Ա՞յն, ո­րը միա­լար քո երգն է եր­գում` տա­րածք­նե­րը տանք, անխ­ռով ապ­րենք:

Միտքս կա­վար­տեմ լե­գեն­դար հե­տա­խույզ ԳԵ­ՎՈՐԳ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԻ բա­ռե­րով. «Դու շատ լավ գի­տակ­ցում ես, որ Ար­ցա­խի հար­ցը մեր Ազ­գի սր­բու­թյուն սր­բոցն է, ո­րով­հետև մենք ազ­գո­վի ենք այդ հաղ­թա­նա­կը կեր­տել, անց­նե­լով ա­նա­սե­լի զր­կանք­նե­րի ու դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով: Սա շատ լավ հաս­կա­նում է նաև կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան Ա­լիևդ, հաս­կա­նում է նաև, որ այ­սօր Հա­յաս­տա­նում կա հզոր ընդ­դի­մու­թյուն, ո­րը Ար­ցա­խի հար­ցում չի հան­դուր­ժե­լու որևէ ադր­բե­ջա­նա­մետ դի­քո­րո­շում:
Իսկ դու, երբ ա­սում ես «Ար­ցա­խի ժո­ղովր­դի ըն­տր­ված նե­կա­յա­ցու­ցիչ», ու՞մ նկա­տի ու­նես։ Քո հա­վա­նու­թյանն ար­ժա­նա­ցած, հա­մա­տեղ բնա­կու­թյան գո­տի­նե­րի ստեղ­ծու­մից հե­տո՞ ներ­կա­յա­ցու­ցիչ: Իսկ տե­ղյակ չե՞ս, որ Ղա­րա­բա­ղը վա­ղուց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն է, ինք­նո­րոշ­ված պե­տու­թյուն, ին­չու՞ ես խու­սա­փում գոր­ծա­ծել «Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն», «Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օ­րի­նա­կան իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը: Իսկ գու­ցե օ­րի­նա­կան ընտ­րու­թյան հար­ցում է՞լ ես «միակ ան­նա­խա­դե­պը»:
Հա­վե­լեմ` ադր­բե­ջան­ցի ժո­ղո­վուր­դը հիա­ցած է քեզ­նով, ո­րով­հետև մեր կող­մից չի ե­ղել մի բա­նակ­ցող, որ ցե­ղաս­պան ագ­րե­սոր­նե­րի դար­դը լա­ցեր, ի­րենց հա­մար ըն­դու­նե­լի լու­ծում­ներ փնտ­րեր, կիրթդ էլ Մյուն­խե­նում ղժ­ժում էր քեզ վրա, ո­րով­հետև զբաղ­ված էիր մի­մո­սու­թյամբ, իսկ մեզ­նից սար­սա­փել ու սար­սա­փում են, 20 տա­րի շա­րու­նակ, գլուխ­նե­րը կախ էր, վզ­ներն էլ ծուռ»:


Հ.Գ.2. Մինչ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը զբաղ­ված են ծեծ­կռ­տու­քով, սև-սպի­տակ դաշ­տե­րի սահ­մա­նագ­ծում­նե­րով, թի­կուն­քից միմյանց հասց­վող հար­ված­նե­րով, թշ­նա­մին մա­յի­սի 18-ից 22-ը ՀՀ-ի սահ­ման­նե­րի հարևա­նու­թյամբ լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կո­ղա­կան զո­րա­վար­ժու­թյուն­ներ է անց­կաց­նում:


Հ.Գ.3. Հա­յաս­տա­նում տի­րող հա­մա­տա­րած ա­տե­լու­թյան, «բռ­նել-աս­ֆալ­տին փռե­լու» ֆո­նին, Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը ա­հա այս­պի­սի խիստ վտան­գա­վոր հայ­տա­րա­րու­թյուն է ա­րել Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն. «Հա­յաս­տա­նը պետք է իր օ­կու­պա­ցիոն զոր­քե­րը հա­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից և հա­րա­կից տա­րածք­նե­րից։ Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը պետք է վե­րա­կան­գն­վի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի շր­ջա­նակ­նե­րում, իսկ հար­կադ­րյալ տե­ղա­հան­ված­նե­րը պետք է վե­րա­դառ­նան ի­րենց տնե­րը։ Հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման քա­ղա­քա­կան լու­ծում Ադր­բե­ջա­նը չի դի­տար­կում։ Ե­թե բա­նակ­ցու­թյուն­նե­րը չա­վարտ­վեն օ­կու­պա­ցիա­յի դա­դա­րեց­մամբ, ա­պա Ադր­բե­ջանն ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում իր ինք­նիշ­խա­նու­թյան ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կանգ­նումն ա­պա­հո­վե­լու այն­պես, ինչ­պես դա ամ­րագր­ված է ՄԱԿ-ի Կա­նո­նադ­րու­թյու­նում»:
Իսկ մենք ըն­դա­մե­նը լռում ենք և թուր­քի ե­րա­զան­քը կյան­քի կո­չում` մա­շում-ոչն­չաց­նում ենք մեր հե­րոս­նե­րին:


Հ.Գ.4. Թերթն արդեն իջնում էր տպարան, երբ բացահայտվեց, որ Վորոնեժում ձերբակալվել է մաքսանենգ ծխախոտով բեռնված 2-րդ ինքնաթիռը: Հետքերը տանում են դեպի ...

Դիտվել է՝ 28181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ