38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ինչու վար­չա­պե­տը գնաց քա­ղա­քա­կան գոր­ծար­քի

Ինչու վար­չա­պե­տը գնաց քա­ղա­քա­կան գոր­ծար­քի
06.09.2019 | 00:31
Ան­ցած ամ­ռան նույ­նիսկ ա­մե­նա­հի­թա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ Ա­մուլ­սա­րի շուրջ աղ­մու­կը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի հետ կապ­ված գոր­ծըն­թաց­նե­րը, ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի հետ կապ­ված ար­դեն քրո­նիկ բնույթ կրող ա­նո­րո­շու­թյուն­նե­րը, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նին առ­նչ­վող քա­ղա­քա­կան և ոչ քա­ղա­քա­կան առևտու­րը, բազ­մա­թիվ այլ աղմ­կա­հա­րույց ու շոու հի­շեց­նող ձեր­բա­կա­լու­թյուն­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, չեն կա­րո­ղա­նում ստ­վե­րել Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի դե­րա­կա­տա­րումն այդ գոր­ծըն­թաց­նե­րում։ ՈՒ թեև Ար­ցա­խի ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի շուրջ ըն­դուն­ված է ա­ռաջ­նա­յին հա­մա­րել հա­ջորդ տար­վա ապ­րի­լին տե­ղի ու­նե­նա­լիք հա­մա­պե­տա­կան եր­կու ընտ­րու­թյուն­նե­րը՝ նա­խա­գա­հա­կան և Ազ­գա­յին ժո­ղո­վի, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­դեն ա­ռա­ջի­կա օ­րե­րին՝ սեպ­տեմ­բե­րի 8-ին, Ար­ցա­խում տե­ղի են ու­նե­նա­լու տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնք թե՛ Երևա­նում, թե՛ Ար­ցա­խում, հա­վա­նա­բար նաև՝ աշ­խա­հա­քա­ղա­քա­կան ո­րոշ կենտ­րոն­նե­րում ըն­կալ­վում են որ­պես գլ­խա­վոր փորձ հիմ­նա­կան ի­րա­դար­ձու­թյու­նից ա­ռաջ։ ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը ցույց կտան, թե ի­րա­կա­նում ինչ ի­րա­վի­ճակ է Ար­ցա­խում, և ինչ կա­րե­լի է սպա­սել մոտ 8 ա­միս անց։ ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը նաև յու­րա­հա­տուկ ին­դի­կա­տոր կա­րող են հան­դի­սա­նալ վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հա­մար ապ­րի­լյան հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րում իր նա­խընտ­րե­լի նա­խա­գա­հի թեկ­նա­ծուի ըն­տր­ման հար­ցում և առ­հա­սա­րակ Ար­ցա­խում ձևա­վոր­վե­լիք նոր քա­ղա­քա­կան կոն­ֆի­գու­րա­ցիա­յի հա­մա­տեքս­տում։
Այս ա­ռու­մով պետք է ար­ձա­նագ­րել, որ ՀՀ այ­սօր­վա հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ճի­գե­րը՝ Ար­ցա­խում ա­մեն ինչ բե­րել հա­յաս­տա­նյան նո­րօ­րյա ստան­դարտ­նե­րի, այ­նուա­մե­նայ­նիվ, ա­ռանձ­նա­պես ար­դյունք չեն տա­լիս։ ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րը, ինչ­պես կա­րե­լի է եզ­րա­կաց­նել մա­մու­լում ար­դեն իսկ ե­ղած ար­ձա­գանք­նե­րից, ար­ցա­խյան սո­վո­րա­կան և ստան­դարտ մթ­նո­լոր­տից գրե­թե չեն շեղ­վել. նա­խընտ­րա­կան փուլն անց­նում է հան­գիստ, նոր­մալ մթ­նո­լոր­տում, գու­ցե փոքր-ինչ ա­վե­լի քիչ կան­խա­տե­սե­լի, քան նախ­կի­նում, սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ, Ար­ցա­խի տնա­բույծ հե­ղա­փո­խա­կան­նե­րին չի հա­ջող­վում ի­րա­վի­ճա­կը սրել տե­ղում և այն­տեղ ներդ­նել հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­կան նոր ա­վան­դույթ­նե­րը։
Այս ի­մաս­տով ա­մե­նա­մեծ ինք­նա­տիպ քայ­լը (վատ ի­մաս­տով) դար­ձյալ Հա­յաս­տա­նից ե­կավ։ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան օ­գոս­տո­սի 22-ի նիս­տում վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնաց ի­րոք ան­նա­խա­դեպ քայ­լի և Ար­ցա­խի ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րում դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար 33 մի­լիոն 680 հա­զար դրամ հատ­կաց­րեց եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի՝ «Ի­րա­զեկ քա­ղա­քա­ցի­նե­րի միա­վո­րում» և «Թրանս­փե­րեն­սի ին­տեր­նեյշնլ» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, ո­րոնք ուղ­ղա­կիո­րեն կապ­ված են և ա­սո­ցաց­վում են աշ­խար­հի շատ եր­կր­նե­րում վատ ու վտան­գա­վոր համ­բավ ու­նե­ցող Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հետ։ Ըստ էու­թյան, սա ան­նա­խա­դեպ էր այն ա­ռու­մով, որ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը սկ­սեց ֆի­նան­սա­վո­րել իր նպա­տակ­նե­րով բա­վա­կա­նին կաս­կա­ծե­լի օ­տար աղ­բյուր­նե­րից սն­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ո­րոնք հայտ­նի են ի­րենց սկան­դա­լա­յին և խիստ ուղ­ղորդ­ված վար­քագ­ծով, ո­րոնց նպա­տա­կը սո­վո­րա­բար տվյալ իշ­խա­նու­թյան դիր­քե­րը մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում թու­լաց­նելն ու ի­րա­վի­ճա­կը ա­պա­կա­յու­նաց­նե­լով՝ իշ­խա­նու­թյուն­նե­րին վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նելն է։ Այս ակն­հայտ ի­րո­ղու­թյուն­նե­րի պայ­ման­նե­րում Փա­շի­նյա­նի ո­րո­շումն ի­րոք ան­նա­խա­դեպ էր։
Պարզ է, որ այդ քա­ղա­քա­կան ո­րո­շու­մը գա­լիս է ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նից, որն այդ քայ­լը բա­ցատ­րեց նրա­նով, որ ին­քը օ­գոս­տո­սի 5-ին Ար­ցա­խում կա­յա­ցած հայտ­նի հան­րա­հա­վա­քում խոսք է տվել, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը Ար­ցա­խի ա­զատ, ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման ե­րաշ­խա­վորն է լի­նե­լու։ Այս­տեղ է, թերևս, թաքն­ված բա­վա­կա­նին լուրջ խն­դի­րը։ Մինչ օ­գոս­տո­սի 5-ի հան­րա­հա­վա­քը ՀՀ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րը միշտ էլ հան­դես են ե­կել որ­պես Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նախ և ա­ռաջ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վոր։ Երբևի­ցե հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րի և ան­գամ օր­վա ընդ­դի­մա­դիր­նե­րի հրա­պա­րա­կա­յին օ­րա­կար­գում կաս­կա­ծի տակ չէր դր­վել հայ­կա­կան երկ­րորդ հան­րա­պե­տու­թյան ա­զատ-ար­դար ընտ­րու­թյուն­նե­րի հար­ցը։ ՈՒս­տի ՀՀ վար­չա­պետն այս մի ար­տա­հայ­տու­թյամբ ուղ­ղա­կիո­րեն կաս­կա­ծի տակ դրեց Ար­ցա­խում մինչ այդ անց­կաց­ված ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը և ժո­ղովր­դա­վա­րու­թյան մա­կար­դա­կը, և այ­սու­հետ այս­տեղ ժո­ղովր­դա­վար ընտ­րու­թյուն­նե­րի անց­կա­ցու­մը պայ­մա­նա­վոր­վեց ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից, այս­պես ա­սած, տր­վե­լիք ե­րաշ­խիք­նե­րով։ Մինչ­դեռ ինչ­պես հայտ­նի է, մինչ օրս ԼՂՀ-ում անց­կաց­ված և ոչ մի ընտ­րու­թյան ար­դյունք ոչ մե­կի մեջ հարց չի ա­ռա­ջաց­րել, գու­ցե բա­ցի Ար­ցա­խի ո­րոշ մար­գի­նալ գոր­ծիչ­նե­րից կամ փոքր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից, ո­րոնք ի­րա­կա­նում կապ­ված էին լի­նում հենց Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի կա­ռույց­նե­րի հետ։
Ո­րոշ փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով՝ շատ ա­վե­լի նոր­մալ և տրա­մա­բա­նա­կան կդի­տարկ­վեր, ե­թե նույն նպա­տա­կով ֆի­նան­սա­վոր­վեին ար­ցա­խյան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ դրա­նով իսկ ու­ժե­ղաց­նե­լով նրանց ռե­սուրս­նե­րը, մա­նա­վանդ որ Ար­ցա­խում քիչ չեն այն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը, ո­րոնք չեն կաս­կած­վում իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ կա­պեր ու­նե­նա­լու մեջ։
Վար­չա­պե­տի այս ո­րո­շու­մը պա­տա­հա­կան է ըն­դուն­վել, թե ոչ, ա­ռան­ձին քն­նարկ­ման թե­մա է։ Վեր­լու­ծա­բան­նե­րից շա­տե­րի կար­ծի­քով՝ այն բնավ էլ պա­տա­հա­կան չէ, քա­նի որ եր­կու ՀԿ-նե­րի ֆի­նան­սա­վոր­ման ո­րո­շումն ըն­դուն­վեց հենց այն պա­հին, երբ իշ­խա­նա­կան և հա­սա­րա­կա­կան դաշ­տի սո­րո­սա­կան թևը բա­վա­կա­նին կոշտ ճնշ­ման տակ էր պա­հում Նի­կոլ Փա­շի­նյա­նին՝ Ա­մուլ­սա­րի հար­ցի հետ կապ­ված։ Ճիշտ է, Նի­կոլ Փա­շի­նյա­նի տրա­մադ­րու­թյուն­նե­րը բա­վա­կա­նին փո­փո­խա­կան են, և ե­րե­կո­յան կա­յաց­րած նրա ո­րո­շու­մը բնավ էլ չի նշա­նա­կում, թե ա­ռա­վո­տյան նույն հար­ցի նկատ­մամբ նույն տրա­մադր­վա­ծու­թյու­նը կու­նե­նա, սա­կայն երբ ինչ-որ փու­լում պարզ­վեց, որ ՀՀ վար­չա­պե­տը ո­րո­շել է Ա­մուլ­սա­րի շա­հա­գոր­ծու­մը թույ­լատ­րել, ճն­շում­ներ ե­ղան նաև սո­րո­սյան թևի կող­մից, ա­վե­լին, հար­ցա­կա­նի տակ դր­վեց իշ­խա­նու­թյան միաս­նա­կա­նու­թյունն ու կեն­սու­նա­կու­թյու­նը։ Այս լար­ված ֆո­նին շա­տե­րը են­թադ­րում են, որ Փա­շի­նյա­նի այս ո­րո­շու­մը սո­րո­սյան ու­ժե­րին սի­րա­շա­հե­լու յու­րա­հա­տուկ փորձ էր։ Ա­վե­լին, այս­տեղ կա­րող է խոսք լի­նել նաև, այս­պես կոչ­ված, քա­ղա­քա­կան գոր­ծար­քի մա­սին։ Ի­հար­կե, ֆոր­մալ ա­ռու­մով սո­րո­սա­կան­նե­րին Ար­ցախ գոր­ծու­ղե­լու «տա­րօ­րի­նակ» ո­րո­շու­մը բա­ցատր­վում է նաև այս­տեղ ժո­ղովր­դա­վար ինս­տի­տուտ­նե­րի կա­յաց­ման դր­դա­պատ­ճառ­նե­րով։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ վտանգ­ներ կա­րող է պա­րու­նա­կել սո­րո­սյան եր­կու կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը ՀՀ իշ­խա­նու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ պաշ­տո­նա­կան կար­գա­վի­ճա­կով Ար­ցա­խում ներդ­նե­լը։
Ինչ­պես վե­րը նշ­վեց, այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, բա­ցի ընտ­րու­թյուն­նե­րը մո­նի­տո­րին­գի են­թար­կե­լուց, ոչ թե Հա­յաս­տա­նում է ո­րոշ­վում, այլ ֆի­նան­սա­վո­րող կազ­մա­կեր­պու­թյու­նում, և այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի գոր­ծե­լաո­ճը պայ­մա­նա­վոր­ված է ֆի­նան­սա­վո­րո­ղի քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան, ռազ­մա­վա­րա­կան և մար­տա­վա­րա­կան կոնկ­րետ շա­հե­րով։ ՈՒ շատ դեպ­քե­րում այդ շա­հե­րը ո­րոշ­վում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րից ել­նե­լով, ո­րի պա­րա­գա­յում մո­նի­տո­րին­գի են­թարկ­վող եր­կր­ներն ըն­դա­մե­նը մեծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղի ման­րադ­րամն են։ Ինչևէ, ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում այս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դի­տարկ­ման ար­դյունք­ներն այս պա­հին ա­ռայժմ ան­կան­խա­տե­սե­լի են։ Բայց միա­ժա­մա­նակ պետք է ա­սել, որ վեր­ջին­նե­րիս եզ­րա­կա­ցու­թյու­նը շատ ա­վե­լի մեծ նշա­նա­կու­թյուն ու ար­ձա­գանք կա­րող է ու­նե­նալ մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում և ազ­դել Ար­ցա­խի ի­մի­ջի վրա, քան որևէ այլ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան։ Այս ա­ռու­մով սա Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից բա­վա­կա­նին ռիս­կա­յին քայլ է Ար­ցա­խի հար­ցի շուրջ ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­մա­տեքս­տում, և այս­տեղ ևս մեկ հարց է ա­ռա­ջա­նում՝ մտած­ված ու հաշ­վարկ­վա՞ծ է այս քայ­լին գնում Փա­շի­նյա­նը, թե՞ իր սո­վո­րա­կան աշ­խա­տաո­ճի հա­մա­ձայն՝ պա­հի և այժ­մեա­կան շա­հի ազ­դե­ցու­թյան տակ։
Ինչ­պես վեր­ջերս Nouvelle d'Armenie ամ­սագ­րին տված հար­ցազ­րույ­ցում նշել էր վար­չա­պետ Փա­շի­նյա­նը, այն ան­հար­թու­թյուն­նե­րը, որ կան Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև, կլուծ­վեն Ար­ցա­խի ա­ռա­ջի­կա հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյուն­քում։ Այս­պի­սով՝ ՀՀ վար­չա­պետն ուղ­ղա­կիո­րեն ցույց է տա­լիս, թե ինչ խա­ղադ­րույք է կա­տա­րում այս ընտ­րու­թյուն­նե­րի վրա։ Այս տե­սա­կե­տից, օ­գոս­տո­սի 5-ին Փա­շի­նյա­նի սեն­սա­ցիոն ո­րակ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը՝ Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ, պո­պու­լիս­տա­կան տե­սա­կե­տից գու­ցե շա­տե­րի հա­մար բա­վա­կա­նին հն­չեղ ու հա­ճե­լի բան է, սա­կայն այդ ար­տա­հայ­տու­թյամբ Փա­շի­նյա­նը, ինչ­պես ի­րեն բնո­րոշ է, նախ և ա­ռաջ ցույց է տա­լիս, որ Ար­ցա­խում Հա­յաս­տանն է (Հա­յաս­տան ա­սե­լով՝ բնա­կա­նա­բար նա նկա­տի ու­նի ի­րեն) ո­րո­շում, թե ով է լի­նե­լու Ար­ցա­խի իշ­խա­նու­թյան ղե­կին։ Բայց պետք է նաև նշել, որ ինչ­պես միշտ՝ ՀՀ վար­չա­պե­տը ստանձ­նում է լիա­զո­րու­թյուն­նե­րը, սա­կայն պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցով որևէ բան չի ման­րա­մաս­նում։ Այս ա­ռու­մով որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, թեև հայ­տա­րա­րեց, որ Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ, ՀՀ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­մար պա­տաս­խա­նա­տու գե­րա­տես­չու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում են պն­դել, որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րում, մա­նա­վանդ Ար­ցա­խի դաշ­տում, ո­չինչ չի փոխ­վել։ Մի կող­մից Ար­ցա­խը Հա­յաս­տան է և վերջ, մյուս կող­մից Փա­շի­նյա­նը չի կա­րող Ար­ցա­խը ներ­կա­յաց­նել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րում։
Ար­ձա­նագ­րենք, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը բա­վա­կա­նին բարդ խնդ­րի առջև է կանգ­նած, քա­նի որ, ինչ­պես երևում է, մինչ այս պա­հը նա որևէ հան­րա­գու­մա­րի չի ե­կել այն հար­ցում, թե ով է իր հա­մար նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծուն Ար­ցա­խում։ Նա ցան­կա­նում է գտ­նել այն­պի­սի մարդ­կանց, ո­րոնց լո­յալ են վե­րա­բեր­վում և՛ Ար­ցա­խում, և՛ ՀՀ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի շր­ջա­նում։ Սա­կայն ա­ռայժմ այդ եր­կու եր­նեկ­նե­րը չեմ հա­մա­տեղ­վում մեկ կեր­պա­րի մեջ։ Ակն­հայտ է, որ այդ թեկ­նա­ծուն պետք է նաև ըն­դու­նե­լի ու ան­ցո­ղիկ լի­նի ԼՂՀ ընտ­րա­խա­վի՝ ռազ­մա­քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, մտա­վո­րա­կան է­լի­տա­նե­րի կող­մից։ ՈՒս­տի ու­զի թե չու­զի, Նի­կոլ Փա­շի­նյա­նը գա­լու է այն եզ­րա­հանգ­ման, որ պետք է ընդ­հա­նուր կոմպ­րո­մի­սի գա Ար­ցա­խի ներ­կա է­լի­տա­նե­րի հետ։ Թե որ­քան կձգ­վի վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան պա­հը, ժա­մա­նա­կը ցույց կտա։ Դա պայ­մա­նա­վոր­ված է նաև Ար­ցա­խի է­լի­տա­նե­րի կող­մից Նի­կոլ Փա­շի­նյա­նին ներ­կա­յաց­վե­լիք փաս­տարկ­նե­րով։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4411

Մեկնաբանություններ