ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

Շարմազանով. Իշխանությունը բոլորին համերաշխության կոչ է անում

Շարմազանով. Իշխանությունը բոլորին համերաշխության կոչ է անում
18.04.2018 | 18:28

Իշխանությունը դատապարտում է ցանկացած անօրինական գործողություն, լրագրողի աշխատանքի նկատմամբ ցանկացած սահմանափակում` ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Երեկ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում բախումները Նիկոլ Փաշինյանը վերագրել է ՀՀԿ-ին՝ ասելով, որ «բեմադրված հնդկական կինո էր», Է.Շարմազանովը պատասխանեց. «Փաշինյանը կարող է հազար ու մի բան ասել, բայց ես մի բան գիտեմ՝ միտինգի կազմակերպիչը պատասխանատու է իր բոլոր գործողությունների համար ու փողոցում հայտնված շարժման համար»: «Շատ հեշտ է գնալ տունը քնել կամ գնալ ասել՝ ես այնտեղ չեմ եղել, իշխանությունն ա մեղավոր: Իշխանությունն ի՞նչ գործ ունի իր փողոցի շարժման հետ: Շատ հեշտ է այն, ինչ որ վերահոսկողությունից դուրս է գալիս, գցել ՀՀԿ-ի վրա», - ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, իշխանությունը կոչ է անում բոլորին համերաշխության և վերադարձ օրինականության դաշտ։ «Նիկոլ Փաշինյանի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իմ ազատությունը, իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է իր ազատությունը և ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում: Ոստիկանությունն էլ բոլոր երկրներում նրա համար է, որ պաշտպանի սահմանադրությունը և օրենքը, ոստիկանությունն այս օրերի ընթացքում բացառիկ զսպվածություն է ցուցաբերում, որը, կարծում եմ, չպետք է չարաշահել», - հավելեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 2400

Մեկնաբանություններ