Խոսելով փաստաբանների այսօրվա դերի մասին՝ իրավաբան Մարատ Ատովմյանը «Դատաիրավական բարեփոխումներ. նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր» թեմայով սեմինարի ժամանակ նշեց, որ Հայաստանում այսօր կա հազար հինգ հարյուրից ավելի փաստաբան: Ժամանակին կային հավատարմագրված փաստաբաններ, որոնք իրավունք ունեին բողոք ներկայացնելու Վճռաբեկ դատարան, սակայն այդ ինստիտուտից հրաժարվեցին: Պատճառն այն էր, որ հավատարմագրված փաստաբաններն իրենց համարում էին արտոնյալ և իրենց վստահորդներից մինչև 7000 ԱՄՆ դոլար գումար էին պահանջում՝ Վճռաբեկ դատարան դիմելու համար:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ