38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վիրավորական էր հզոր շարժման համար

Վիրավորական էր հզոր շարժման համար
16.01.2013 | 13:34

ՀԱԿ դաշինքին անդամակցող «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը գտնում է, որ կոնգրեսում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, որը եթե չհաղթահարվի, դժվար կլինի դաշինքը պահպանելը: Իբրև իր տեսակետի հիմնավորում Սոս Գիմիշյանը հիշեցրել է, թե ինչու ստեղծվեց կոնգրեսը` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով սահմանադրական կարգը երկրում վերականգնելու նպատակով, սակայն ծրագիրը տապալվեց` արտահերթ նախագահական ընտրություններ չեղան, խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը 7 տոկոս հավաքեց, որը «վիրավորական էր հզոր շարժման համար»: ԲՀԿ-ի հետ համագործակցության հետևանքով կոնգրեսը կորցրեց ընտրազանգվածը, ուստի Գիմիշյանը գտնում է, որ նոր ծրագիր պետք է կազմել, նոր առաջնորդ ընտրել և պատրաստվել հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: «Եթե հիմա չի առաջադրվում առաջնորդը, ուրեմն հիմա նա պետք է առաջնորդի կարգավիճակից հրաժարվի, նոր մարդիկ ի հայտ գան, ումով պիտի հետագայում ՀԱԿ-ը գնա ընտրությունների: Պահպանել նույն առաջնորդին, որը չի առաջադրվելու, ես չեմ հասկանում` ինչի համար, նպատակը ո՞րն է»` ասել է Գիմիշյանը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում` հավելելով, որ ՀԱԿ-ում չի տեսնում այն անձին, ով կարող է փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանին:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Մեկնաբանություններ