Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ներողություն, Հայաստան

Ներողություն, Հայաստան
30.10.2012 | 12:53

Հոկտեմբերի 21-26-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը` 162 անդամ երկրների մասնակցությամբ: Հայաստանից վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Կարեն Ճշմարիտյանը և Հեղինե Բիշարյանը։ Պատվիրակության անդամ Ալիկ Արզումանյանը հասկանալի պատճառներով չի մասնակցել վեհաժողովի աշխատանքներին («Ժառանգության» տանը կռիվ էր):
Վեհաժողովում հատուկ հարցերի` քաղաքացիությանն ու ինքնությանը վերաբերող խնդիրների քննարկման ժամանակ ադրբեջանցի պատվիրակն իր սրբազան պարտքն է համարել 162 երկրների պատվիրակներին ադրբեջանորեն տեղյակ պահել իրենց հերթական` «պուճուր» մտքերի ու ստերի մասին առ այն, որ «երեսուն հազար հայ է ապրում այսօր Ադրբեջանում», որոնց Ադրբեջանը շատ «լավ է վերաբերվում», և որ` այս թշվառացյալ Ադրբեջանի քսան տոկոս տարածքը գրավյալ է` հայերից:
Պատասխան ելույթով հանդես է եկել Հեղինե Բիշարյանը և ներկաներին տեղյակ պահել, որ այն Ադրբեջանում, որի քաղաքացին Եվրոպայի սրտում գիշերը կացնով քնած մարդ է սպանում, այն Ադրբեջանում, ուր հերոսացվում է մարդասպանը` երկրի առաջին դեմքի` Ալիև-Պուճուրի մակարդակում, չի կարող հայ ապրել. «Ադրբեջանում հայեր չեն ապրում, նրանք ապրում են Լեռնային Ղարաբաղում, և ԼՂ-ն այսօր անկախ, ազատ երկիր է` իր սահմանադրությամբ, ժողովրդավարական բոլոր նորմերով ընտրված նախագահով, պառլամենտով, կառավարությամբ»:
Վերջինիս ելույթից հետո Հունգարիայի պատվիրակությունը մոտեցել է ՀՀ պատվիրակությանը, ներողություն խնդրել իրենց կառավարության կողմից Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ և առաջարկել խորհրդարանական մակարդակով վերականգնել հարաբերությունները Հունգարիայի հետ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ