Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ի՞նչ անի Ծառուկյանը` այս տարվա աշնանը

Ի՞նչ անի Ծառուկյանը` այս տարվա աշնանը
25.09.2012 | 12:02

Պուտին-Սարգսյան հանդիպումից հետո, որը, ի դեպ, ընթացել է ոչ թե ռուսական, այլ հայկական կողմի խնդրանքով, ԲՀԿ հայրերի մոտ անորոշությունն է՛լ ավելի է մեծացել: Եվ որքան էլ ոմանք պնդեն, թե Պուտինը մի տեսակ էն չէր, Սերժ Սարգսյանի հետ էլ ջրերի հոսման-իդենտիֆիկացիայի խնդիրներ կան, այդպես չէ: Հանդիպումն անցել է պայմանավորվածությունների բավականին դրական ֆոնի վրա` թե՛ գազի գնի, թե՛ Եվրասիական միության, թե՛ տրվելիք երկու միլիարդ դոլար վարկի և թե՛ հետաձգվող ՀԱՊԿ զորավարժությունների շուրջ (մեկ այլ անգամ կխոսենք այս մասին)։ Այս մասին տեղեկացնում են մեր ռուսական աղբյուրները: Չծանրանանք նաև Պուտինի` սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի առիթով հղած ահագին ջերմ, ոչ «ալֆա» ուղերձի վրա (երկնքում կռունկների հետ թռչելը ահագին բարենպաստ է ազդել մեր «հետախույզի» վրա):
ՈՒ հիմա ԲՀԿ-ում կրկին ու կրկին չգիտեն` իրենց քո՞ւնն է տանում, թե՞ սոված են: Ընդ որում, այս անգամ ԲՀԿ-ն ունի նաև երրորդ տարբերակը` տնից գնալու: Ինքը` Ծառուկյանը, «կոնկուրենտ ֆիրմայի» ներկայացուցիչներին տեսնելիս, մանավանդ վերջին զարգացումներից հետո (վարչապետի վերահսկողական ծառայության կողմից ԲՀԿ երբեմնի նախարարություններում իրականացվող ստուգումների և հրահանգի` գնալ մինչև վերջ, հասնել` ում պետք է, ինչպես նաև պառլամենտում առաջիկա քառօրյայում ԲՀԿ-ի գլխին պայթելիք ամպի), շատ արագ հարկ է համարում ասել` դնելու եմ թեկնածությունս, դե կտեսնեք` ոնց եմ շատ ուժեղ դնելու:
Անգամ «դնելու» դեպքում ԲՀԿ-ն փակուղու առջև է կանգնած: Բոլոր երեք` սեփական թեկնածուով գնալու, Սերժ Սարգսյանին սատարելու, «տուն գնալու» դեպքերում էլ ԲՀԿ-ն դատապարտված է:
ա) Սեփական թեկնածու: Սա, այսպես ասած, «բա որ ես էլ թիթեռ դառնամ» տարբերակ է: Այդ թեկնածուն լինելու է ոչ այլ ոք, եթե ոչ, այո, Գագիկ Ծառուկյանը: Սակայն նա այսօր չի ստանում այն, ինչ ստացավ մեր մանկության ընկերը Օլգա Զայոնցից: Ռուսաստանի աջակցությունը: Թիթեռ (կներեք` «կռունկ») դառած Պուտինը ոչ մի կերպ, գոնե առայժմ, չի ցանկանում հարաբերությունները վատացնել Սերժ Սարգսյանի հետ, որովհետև շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանն այս պահին Հայաստանում այլընտրանքի, մրցակցային թեկնածու չունի: Ինչից էլ պարոն Ռուսաստանն առանձին է «կատաղում», բայց դա այսօրվա մեր քննարկելիքի ծիրում չէ: Այլընտրանքի նման բացակայության պարագայում, եթե Ռուսաստանը բացահայտ (նույնիսկ` «տակից») սատարի այլ թեկնածուի, առանց այն էլ որոշակի տեղատվություններ ապրող տարածաշրջանում, ռուսական «սապոգի» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունք ունեցող Հայաստանում հետագայում լիքը նոր խնդիրներ կունենա: Այնպես որ, սատարել Ծառուկյանին Ռուսաստանը չի պատրաստվում և չի էլ ցանկանում գոնե այս պահին, մանավանդ գիտի` որքան էլ քաղտեխնոլոգիաները հզոր լինեն, Ծառուկյանի դեմ եղած հայաստանյան տեխնոլոգիաներն ավելի աշխատող ու հզոր են դուրս գալու:
Իսկ Ռուսաստանի սատարումը այն միակ ջոկերն էր, որը ԲՀԿ-ի համար խաղի և դիմակայության ֆոն կապահովեր:
բ) Սերժ Սարգսյանի սատարում: Էս տարբերակն ամենաձեռնտուն է Ս. Սարգսյանի համար` ներքաղաքական ցնցումները բացառելու, համ էլ, մեր մեջ ասած, քիչ փող ծախսելու «մոմենտով»: Եվ վերջապես, գլխացավանքից ազատ լինելու, նախընտրական և հետընտրական կարևոր խնդիրների վրա կենտրոնանալու մասով: Այս տարբերակի հաշվով ԲՀԿ-ն մեծ մտածողների նման իր իմաստուն ձեռը դնում ճակատին` միտք է անում տխրադեմ. բա որ սե՜նց պիտի ըլներ, էսքան գլխացավանքն ո՞ւմ էր պետք: ԲՀԿ-ն անչափ տառապում է, որ իր համամարդկային ճակատագրում կարող է կրկնվել ՕԵԿ-ի ճակատագիրը: «Մի՛ շտապիր», մխիթարենք ԲՀԿ-ին. ՕԵԿ-ը երբեք հասարակությանը «եսիր» չսարքեց` տարիներ շարունակ որոշում չկայացնելու իր անկարողությամբ` «պասին, դասին ու մի քիչ էլ` «ՍԱՍ»-ի մասին» ասելիքի բացակայությամբ:
գ) «Տուն գնալու» տարբերակը: Շատերը կարծում են, որ սա երգով ամենաքաղաքակիրթ նահանջը կլինի ԲՀԿ-ի համար, այնուհանդերձ, սա նույնպես փակուղի է հինգ հարյուր հազար ձայն, «ամենաբարձր վարկանիշն» ունեցող քաղաքական ուժի և գործչի համար: Այս տարբերակով «նախատեսվում» է, որ Ծառուկյանը «կարող» է մեկ ամսով հիվանդանալ, գնալ Ալպեր (Մոնակոն մոռացեք, այնտեղի ոչ քաղաքական խաղը ևս չի սփոփի)` մարգագետինների օդը շնչելու, բուժվելու, կազդուրվելու:
Ընտրություններից հետո առողջացած վերադառնում է, շարունակում այլընտրանքվել իշխանություններին, «վերջին դասի և այլնի մասին» նույնական-իդենտիֆիկացիոն մտքեր հայտնելով, աչքի տակով նկատում, որ բիզնեսը տեղում է, յուր տղերք-աղջկերքն էլ` ազատության մեջ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ