15.06.2018|
00:53
Երբ հասարակությունում վրա է հասնում ճգնաժամ, այդ ճգնաժամից դուրս գալու ելքը կամ ռեֆորմն է, կամ հեղափոխությունը: Առաջին ռեֆորմի հեղինակը հայտնի կառավարող փիլիսոփա (հին կառավարողները, որպես կանոն, հիանալի դաստիարակություն ստացած փիլիսոփաներն էին) Սոլոնն էր (մ.թ.ա. մոտ 638-558, Աթենքի հայտնի պետական գործիչ, օրենսդիր և բանաստեղծ, Հին Հունաստանի 7 իմաստուններից մեկը), որի իրականացրած ռեֆորմը Մարքսը հավասարեցրել է հեղափոխության հետ: