29.11.2019|
03:35
1975-ին Երևանում կանգնեցվեց Վարդան Մամիկոնյանի պղնձակոփ ձիարձանը, Երվանդ Քոչարի նախատեսած դիրքին հակասող, ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծած, պատվանդանով: Ի՞նչ պատճառով, ու՞մ քմահաճույքով, արդյո՞ք միայն ճարտարապետի, կատարվեց այդ խեղաթյուրումը, որը երբևէ անպայման պետք է շտկվի: ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Վահրամ Խաչիկյանը նշում է. «Վարպետը լուրջ հիվանդ էր և ի վիճակի չէր հետևելու արձանի կոփմանը»: Իսկ դա իր հերթին, չէր կարող չանդրադառնալ մանրամասների հոգատար մշակման վրա: