Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 
  • Ի՞նչ անենք մերօրյա  հեղափոխականներին

    Ի՞նչ անենք մերօրյա հեղափոխականներին

    29.11.2013| 11:12
    Հիրավի, ի՞նչ անենք մերօրյա հեղափոխականներին: Խիղճն էլ լավ բան է: Մեր խեղճ ու կրակ իշխանավորներն օր ու գիշեր աշխատում են, որ կարողանան իջեցնել գազազած գները, բարձրացնել չինովնիկների աշխատավարձերը գոնե մի 200 %-ով: Սատանի պես էլ մեր հանրապետությունում ամեն ինչ թարս է. այն, ինչ պետք է բարձրանա, իջնում է, իսկ այն, ինչ պետք է իջնի, բարձրանում է: Լավ, մեր իշխանավորները ո՞ր քարով տան իրենց ոչ այնքան խելոք գլուխները: Հիմա էլ` այս անխիղճ «շանթերը»:
  • Ովքե՞ր են նրանք

    Ովքե՞ր են նրանք

    26.11.2013| 10:28
    Մասոնները կարող են անդամակցել ամենատարբեր անվանումներն ու հռչակված սկզբունքներն ունեցող կազմակերպությունների։ Հաճախ օգտագործվում են տարօրինակ «ցուցանակներ», ինչպես, օրինակ, «Հարբեցողության դեմ պայքարի ընկերությունը», երբեմն էլ ամենավսեմ անվանումները։ Այդ կազմակերպությունների մի մասը կարող է լինել բաց, մի մասն էլ գաղտնի, սակայն մասոնների իրական գործունեությունը միշտ գաղտնի է ու քողարկված և երբեք չի համապատասխանում հռչակվածին։
  • Հանցագործություն չէ՞ հանուն  քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն

    Հանցագործություն չէ՞ հանուն քաղաքական կոնյունկտուրայի ազգն ուղեկցել դեպի կործանարար սեռական այլասերվածություն

    26.11.2013| 10:25
    Առնվազն տարօրինակ են գենդերային հավասարության շուրջ մեր երկրում ծավալված բանավեճերը, քանզի դժվար է պատկերացնել, որ ազգը, նորմալ հայն ընդունեն այլասերվածություն պարտադրող օրենքի դրույթները: Հասկանալի է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը պարզապես հերթական անգամ շողոքորթել է Եվրոպային: Դե, եթե Եվրոպան գենդերական է, միասեռական, համարակալել է ծնողներին, ապա մենք ումի՞ց ենք պակաս:
  • Գերիշխանական վարկ, վարք, վարգ

    Գերիշխանական վարկ, վարք, վարգ

    26.11.2013| 10:18
    ...Եվ քամին, որ ո՛չ հով ու զով ուներ իր մեջ, ո՛չ բուք ու բորան, հեշտ ու հանգիստ մտավ մեկի գլուխն ու տարավ նրա խելքը։ ՈՒ էդ մեկը լսեց ինքն իր ձայնը. իշխանավորների աշխատավարձը պետք է բարձրացնել։ Զգաց, որ ծանր բան ասաց, հարմար գտավ, որ շունչ քաշի։ Տնքաց, շունչ քաշեց։ Աշխատավարձը բարձրացնել, իհարկե, բայց որտե՞ղ բարձրացնել՝ հայոց սարերի գլո՞ւխը, հայոց յոթծալ երկինքների փեշե՞րը... Ինչքա՞ն ու որքան բարձրացնել, որ փորձված ու խամ իշխանավորները բարձրացնելիս ճողվածք չստանան։
  • Ովքե՞ր են նրանք

    Ովքե՞ր են նրանք

    19.11.2013| 10:54
    Սուվորով, Կուտուզով, Բեռնս, Մոցարտ, Պուշկին, Օսկար ՈՒայլդ, Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջին, Կարլ Մարքս, Լև Տրոցկի, Վոլտեր, Գյոթե, Հայդն, Ռադիշչև... Որքան էլ տարօրինակ լինի, այս մարդկանց կենսագրություններում կա ընդհանուր մի բան, որ միավորում է նրանց։ Նրանք բոլորը եղել են մասոնական օթյակների անդամներ։
  • Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)

    Ծուղրուղուն կոյուղուց (սփյուռքահայոց ներդրումը «Ապահով Հայաստանին»)

    15.11.2013| 10:55
    Մեր բակում մի ժամանակավրեպ աքլոր է բնակվում։ Որտեղից է հայտնվել, ոչ ոք չգիտի։ Կասկածներ կան, որ նա ընտրակաշառք է, իսկ տերը, չդիմանալով ՀՀ տնտեսական քառանիշ աճին, ճողոպրեց Կերգելեն կղզի և, ըստ լուրերի, կղզում հեղաշրջում է նախապատրաստում։ Աքլորի մականունը Լեսբուհի է, բուն անունը` Նենսի։ Եվ, խնդրեմ, Նենսի Լեսբուհին ծուղրուղում է որոշակի ժամանակացույցով։ Զորօրինակ, երբ լուսաբացին հոգնատանջ, բայց վարդագունած տուն է վերադառնում Գեյ-Գրիշիկը։ Կամ երբ վաստակաշատ եհովական Հուրիի չիրացված թռուցիկները խցանում են բակի բազմահարկերի աղբատար խողովակները։
  • Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)

    Հեքիաթ պոչի և գլխի մասին (քաղաքական ժաժքեր)

    08.11.2013| 11:26
    «Ձուկը գլխից է նեխում, բայց մաքրում են պոչից»։ Խոսքն այս, դարերով թրծված, ձեզ եմ առաքում, արգո իշխանապետեր, այն դարձրեք ձեր հակինթ ականջներին օղ և կշահեք մեծապես (հանրության ձայնին ականջ դնելը անհետևանք չի մնա), մի շնչում կվերածնվեք ու կդառնաք մեր պարծանքն ու զմայլանքը, քաղցր, ինչպես դդմի մուրաբա, մշտադալար, հանց վաղգարնանային վարունգը, և աշխատասեր` ասֆալտապատ սարքի պես։
  • Հեքիաթ արջի և  բորենու մասին

    Հեքիաթ արջի և բորենու մասին

    01.11.2013| 12:00
    Ճամփաբաժնում խրտվիլակն է, մի թևը` դեպի Հյուսիս, մյուսը` Արևմուտք։ Վախն է պատել խրտվիլակին, զի գլխի վերև Մասիսն է ահեղ, հանց պրկված մի աղեղ։ Անձամբ հակված եմ դեպի Հյուսիս, դեպի ռուսական շեկլիկ արջի փարթամ գիրկը։ Ինչո՞ւ, մի՞թե հասկանալի չէ. երբ արջի գրկին այլընտրանք է արևմտյան բորենու ճահճահոտ մահիճը, բնականաբար, յուրաքանչյուր բանական մարդ պիտի ընտրի Հյուսիսը, եթե, անշուշտ, նրա կենսաբանական հակումները շեղված չեն բնական հունից։ Մի խոսքով, խոզաճարպը նախընտրելի է լիկյորից։ (Բայց ի՜նչ ինքնաբավ են զուգորդվում ձյունասառը խոզաճարպն ու ոսկեծփանք օղին ծիրանի, սակայն առկա է փորլուծի վտանգը, բա՜...)։
  • Սիրով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` մի պաշտոնյայի նշանակման առիթով

    Սիրով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` մի պաշտոնյայի նշանակման առիթով

    29.10.2013| 00:30
    Ծերացել էր հարուստ վաճառականը և զգում էր իր օրերի հանգրվանը: Ծերուկը մտովի հիշում էր իր անցած ճանապարհը և վախենում էր դժոխք ընկնելուց: Որոշեց գնալ և բանակցել դրախտի պահապան հրեշտակի հետ, աղաչել, պաղատել, մեղա գալ նրա առաջ և ծնրադիր խնդրել, երբ իր հոգին գա և թակի դրախտի դուռը, ապա անպայման հրեշտակը բացի դրախտի դուռը: Ծերուկը գիտեր նաև, որ հրեշտակին ոչնչով չէր գայթակղի, կաշառքով չէր մեղմացնի նրա հոգին, ուստի որոշեց գնալ և ամեն ինչ պատմել նրան:
  • Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն

    Աշխարհի նոր «Cosa Nostra»-ն

    27.10.2013| 13:16
    Ինչքա՜ն բան կա աշխարհիս երեսին մարդկությունն ու մարդկանց իբր միավորող, բայց, ըստ էության, պառակտող. ռասաներ, ազգեր ու ազգություններ, ցեղեր, պետություններ ու պետական սահմաններ, հազար ու մի կազմակերպություններ, կուսակցություններ, լեզուներ, կրոն և, ի վերջո, վերջին տասնամյակներում մարդկության գլխին ուղղակի պատուհաս դարձած հազար ու մի աղանդներ: Երբ մտովի, փիլիսոփայորեն, Տիեզերքի հեռուներից դիտում, զննում ես Երկիր մոլորակը և տեսնում, թե ի՜նչ է կատարվում այստեղ... Մի փշուր հողակտոր, գեղեցի՜կ, ինչ-որ մանրիկ էակներ, դեսուդեն վազվզող, ինչ-որ բաներ են տանում-բերում, իբր մտածում-հորինում, ու մեկ էլ իրար հոշոտելու-ոչնչացնելու դավեր նյութում, իրենց համար խնդիրներ են մոգոնում ու սկսում են իբր մտածել դրանք լուծելու մասին, մեծեր կան` առաջնորդներ, բևեռներ կան` ուժի, ազդեցության, զենքեր են հնարել` իրենք իրենց և իրենց հողակտորը ոչնչացնելու այս մի բուռ մժեղները... Այնքա՜ն նման մրջյունների: