19.04.2019|
02:01
...Իսկ հետո գալիս է դատարկությունը: Անիմաստ ու անդուռ դատարկությունը, դու դառնում ես մեխանիզմ` ամեն ինչ անում ես, ինչպես կարգն է, բայց ինքդ չկաս, հոգիդ դատարկ է ու նույնիսկ ինքդ քեզ չես լսում, որովհետև իմաստ չկա: Իմաստ չկա, կա երկար-երկար ճանապարհ, որ քայլում ես` առանց զգալու, առանց տեսնելու ու լսելու, պարզապես անտարբեր անցորդի պես անցնում ես կյանքիդ միջով ու սպասում ես` երբ է պատմությունն ավարտվելու: