23.11.2012|
11:52
Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերին ընդհանրապես չի մասնակցում: Անհեթեթության, խելագարության վարկածին մոտ պատճառաբանությունները հասարակությունը կլլում է այնպես, ինչպես կլլում է հանգամանքը, որ կարող է և նա դառնալ նախագահի թեկնածու: Ինչպես ասում են` մեզ հասնում է: Էլ ավելի հասնում է հիմնադիր նախագահ Տեր-Պետրոսյանին և երկրորդ նախագահ Քոչարյանին, որոնք, եթե Ծառուկյանն առաջադրվի, ինչ-որ պահի հաստատ հայտնվելու են հարթակում և կանգնելու նրա աջ ու ձախ կողմերում: