38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 
  • «Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»

    «Ես եմ ապահովել ընտրագրավը, ոչ թե իշխանությունները»

    08.01.2013| 16:58
    Պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք իշխանություններն են աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրագրավը վճարելու հարցում, վերջինս ասաց, «Սուտ են այդ խոսակցությունները, ես եմ ապահովել ընտրագրավը: Հայաստանի քաղաքացիներից կհավաքագրվի 100 մլն դրամը , որով և քարոզարշավ կիրականացվի: Օրենքի պահանջը` չծախսել 100 միլիոնից ավել դրամ, պահպանելու ենք»:
  • Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Հնարավոր է ունենալ նորմալ, սահմանադրական, դե յուրե Հայաստան»

    Րաֆֆի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Հնարավոր է ունենալ նորմալ, սահմանադրական, դե յուրե Հայաստան»

    08.01.2013| 16:41
    «Ես չեմ վախենում պարտվելուց և հաղթելուց: Ես չեմ կարող ասել` քանի որ չկան պարոն Ծառուկյանը, պարոն Տեր-Պետրոսյանը և «Դաշնակցության» թեկնածուն, ընտրությունները լինելու են ոչ մրցակցային: Ընդհակառակը, դա լինելու է երկու Հայաստանների պայքարը`Րաֆֆիի և Սեժի Հայաստանների, գնալու է մենամարտ: Դա լինելու է երկու Հայաստանների միջև` ներկա դե ֆակտո և ապագա` դե յուրե Հայաստանի միջև, և ոչ մի բան կանխորոշված չէ: Դա լինելու է Սերժի և Հայաստանի պայքարը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
  • ՀՀԿ+ՕԵԿ+...

    ՀՀԿ+ՕԵԿ+...

    08.01.2013| 12:13
    Առաջիկա նախագահական ընտրություններում բացի ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին են հայտարարել Արտաշես Գեղամյանը իր «Ազգային միաբանություն» կուսակցությամբ, Խոսրով Հարությունյանը Քրիստոնեադեմոկրատական միությամբ և Հայկ Բաբուխանյանը` Սահմանադրական իրավունք միությամբ:
  • 2013-ին՝ ոչ մի թեկնածու

    2013-ին՝ ոչ մի թեկնածու

    05.01.2013| 15:18
    Հունվարի 4-ին, ժամը 18.00-ին լրացավ ԿԸՀ-ում նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը:
  • 2012-ին հրաժեշտ 15 թեկնածուով

    2012-ին հրաժեշտ 15 թեկնածուով

    01.01.2013| 19:58
    Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններում արդեն 15 թեկնածուներ իրենց փաստաթղթերն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
  • Նրանք ազատ են ընտրություններից

    Նրանք ազատ են ընտրություններից

    30.12.2012| 13:51
    «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քննարկել է Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակը և որոշել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով նպատակահարմար չէ մասնակցել, «քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության հանգեցնել»:
  • 2012-ի վերջին՝ շաբաթվա լավագույն տասնյակը

    2012-ի վերջին՝ շաբաթվա լավագույն տասնյակը

    30.12.2012| 13:45
    2013 թ. ՀՀ նախագահական ընտրությունների թեկնածուի փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը, անկուսակցական Արման Մելիքյանը` սեփական նախաձեռնությամբ:
  • ՀԱԿ-ը հայտարարեց

    ՀԱԿ-ը հայտարարեց

    28.12.2012| 11:50
    ՀԱԿ-ը տարածել է հայտարարություն, որ «ստեղծված իրավիճակում անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանելը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
  • ԱԳՆ նորից աճուրդում

    ԱԳՆ նորից աճուրդում

    28.12.2012| 11:46
    Կառավարության որոշմամբ արտաքին գործերի նախարարության շենքը կվերավաճառվի Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած աճուրդում:
  • Ի՞նչ մնաց ՀԱԿ-ից

    Ի՞նչ մնաց ՀԱԿ-ից

    27.12.2012| 18:06
    Երբ Տեր-Պետրոսյանին սեփական տարիքն ու թեկնածու լինելու համատեղելիությունն անհնար թվաց միայն վերջին պահին, ու դա հարցազրույցի միջոցով հասկացրեց իր թիմին, թիմակիցները գիտակցեցին, թե որքան անիմաստ ժամանակ են կորցրել: ՈՒ «որբացած» ՀԱԿ-ին այլ բան չէր մնում, քան հայտարարել` չենք մասնակցում ընտրությանը ու չենք պաշտպանում որևէ թեկնածուի: Այո, ոչ էլ Հրանտ Բագրատյանին: Մնում է Բագրատյանն ինքն իրեն հարց տա` ինչ էր անում այսքան տարի մի կառույցում, որը, չունենալով անգամ թեկնածու, իրեն չի սատարում: