-
17.01.2013|
17:00
Գագիկ Ջհանգիրյանը միանգամից մի քանի ճակատով է աշխատում: «Հոգու» հանգստության համար «Մարտի 1-ի» հանձնաժողովը դեռ «չվերակենդանացրած», Մատաղիսի գործը «փոթորկեց» նրա անդորր կյանքը:
-
17.01.2013|
16:58
Մեր տեղեկություններով, նախագահական ընտրություններից հետո հնարավոր է «փոքր» համաներում լինի: Այս լուրը որոշ ազատազրկվածների, որոնք «փոքր» հոդվածներով են «դատված», ոգևորության առիթ է տվել:
-
16.01.2013|
18:06
Վերջին տարիներին, քաղաքացիական շարժումների ձևավորման ֆոնին, ակտուալ դարձավ այն հարցը, թե ովքեր են ներկայացնելու ապագա Հայաստանի քաղաքական վերնախավը, արժեքային ինչ համակարգ են նրանք դավանում և ինչ կարող են փոխել մեր երկրում:
-
16.01.2013|
16:49
Բրուսելյան այցի շրջանակում քննարկվել է նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ու, ինչպես Արտակ Զաքարյանը նկատեց, Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
-
16.01.2013|
16:36
Բրուսելյան այցի ամփոփումը, ըստ ամենայնի, պետք է պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանն աներ, սակայն վերջինս որոշել էր չխոսել: Եվրոպական հանդիպումների տպավորությունները լրագրողներին ներկայացրին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը:
-
16.01.2013|
13:45
ԿԸՀ նիստում սահմանվել է 2013 թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամի տրամադրման ժամանակացույցը, խորհրդարանական կուսակցությունների միջև բաշխվել են ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները, որոշվել է 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառների փակցման կարգը:
-
16.01.2013|
13:42
Հունվարի վերջին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան` ասել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
-
16.01.2013|
13:34
ՀԱԿ դաշինքին անդամակցող «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը գտնում է, որ կոնգրեսում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, որը եթե չհաղթահարվի, դժվար կլինի դաշինքը պահպանելը:
-
16.01.2013|
01:51
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
-
15.01.2013|
18:33
«Հայ-վրացական հարաբերություններում կան հակասություններ, որոնք դեռևս առաջիկա տասնամյակում հարթվելու հեռանկար չունեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չի կարող մտցնել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը: