ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գևորգ Գևորգյան. Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական

Գևորգ Գևորգյան. Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական
26.05.2020 | 17:54

Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական։ Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական: Այս ճանապարհով է միայն հնարավոր կանխել, առանց իզմերի, անհեռանկար խմբակ-իշխանության ձեռամբ ստեղծված քաոսը: Բոլոր ոլորտներին վերաբերվող՝ նույնիսկ ամենալավատեսական վերլուծությունները ցույց են տալիս.
. իշխանությունը կազմաքանդում է պետության ինստիտուցիոնալ համակարգը։ Սա արշավ է պետության և Ազգի դեմ:
. երկիրը շնչահեղձ է լինում համավարակի կայծակնային տեմպերից
. տնտեսությունը գահավիժում է
. ժողովուրդը աղքատության եզրին է
. հայտնվել ենք արտաքին քաղաքական մեկուսացման մեջ
. Արցախի հարցի խաղաղ կարգավորման սկզբունքները արդեն անտեսվում են միջազգայնորեն: 20 տարի շարունակ՝ միջազգային օրակարգի թեմա դարձած, Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման մեր սկզբունքային հարցը արդեն փոխարինվում է ագրեսոր ադրբեջանի տարածքային ամբողջականության կեղծ հարցով: Սա վտանգ է մեզ համար, և այս վտանգի առաջ մեր պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ երկու տարի շարունակ ալիև գովերգելով, հակառակորդի համար ընդունելի տարբերակներ փնտրելով: Հակամարտության կարգավորման փուլում, պետության ղեկավարը հանդես է գալիս ագրեսոր հակառակորդի շահերը սպասարկող հայտարարություններով և քայլերով: Սա ոչ թե իշխանություն է, այլ պետություն քանդող և դեպի գաղութացում տանող մեխանիզմ:
Այդ մեխանիզմը հիմնովին խափանե´լ է պետք:


Ես հավատում եմ Աստծո զորությանը, մեր ազգային միասնականությանը և կամքին: Մեր բիբլիական երկիրը չի կարող ղեկավարվել ազգային արժեհամակարգ քանդող, եկեղեցի և կրոն քարկոծող, ավանդական հայ ընտանիքի մոդելը տարատեսակ սեռերով խեղող, իրական ժողովրդավարությունը պոպուլիզմով փոխարինող խմբակի կողմից:

Image may contain: one or more people, sky, outdoor and nature
Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ