Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Կուսակցականությունը միջոց է, ոչ թե նպատակ

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Կուսակցականությունը միջոց է, ոչ թե նպատակ
18.03.2014 | 12:48

Կուսակցականությունը ՄԻՋՈՑ է, գործիք` համախոհ մարդկանց հետ, համատեղած ուժերով, ՀԱՆՈՒՆ ԵՐԿՐԻ` գաղափարական որևէ ուղղությամբ ծառայելու, պայքարելու համար, այլ ոչ թե ՆՊԱՏԱԿ:

Իրական կուսակցականը իր անձնական բարեկեցությունը բխեցնում է համընդհանուր բարեկեցիկ կյանք ստեղծելուց, բայց, ցավոք, շատ եսասերներ և նյութապաշտներ, անձնական և նեղխմբային պահանջմունքներին հագուրդ տալու համար, կուսակցականությունը դարձրել են ՆՊԱՏԱԿ, որի արդյունքում քաղաքական պայքարի այս գործիքը օրեցօր սկսել է աղավաղվել:

Դիտվել է՝ 1939

Մեկնաբանություններ