ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

Իրանի նորընտիր նախագահն իրեն զտարյուն թուրք է համարում

Իրանի նորընտիր նախագահն իրեն զտարյուն թուրք է համարում
06.07.2024 | 16:36

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը` ստանալով ընտրողների ձայների 53,6 տոկոսը կամ 16.384.403 ձայն։

Նշեմ, որ 9-րդ նախագահի ընտրության երկրորդ փուլին մասնակցել է բնակչության 49,8 տոկոսը։

69-ամյա Փեզեշքիանը ծագումով ԻրանիԱրևմտյան Ադրբեջան նահանգից է, իրեն լիովին թուրք է համարում և իր երեխաներին արգելել է խոսել պարսկերեն։ Նա հանդես է գալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման, Արևմուտքի հետ երկխոսության ու գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման օգտին և, ըստ իր խոստման, ընդլայնելու է Իսլամական Հանրապետության կանանց և էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները հատկապես Վաշինգտոնի հետ հարաբերությունները կարգավորելու Փեզեշքիանի ծրագրով, դա արդեն պարզ կլինի նոյեմբերին, երբ ԱՄՆ-ը նորընտիր նախագահ կունենա։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 6602

Մեկնաբանություններ