ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ իր երկիրը չի վարանի իրացնել ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը Իսրայելի հարձակումներից հետո, որոնք հանգեցրին ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի տարածքում: Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման քաղբյուրոյի նախագահի մահվան կապակցությամբ Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել։               
 

1945 և 1992 թվականների մայիսյան հաղթանակները պատմական էին ու այդպես էլ կփոխանցվեն պատմությանը

1945 և 1992 թվականների մայիսյան հաղթանակները պատմական էին ու այդպես էլ կփոխանցվեն պատմությանը
09.05.2024 | 12:06

1945 և 1992 թվականների Մայիսիննյան հաղթանակները, թեև մեր հողին խաղաղություն պարգևեցին ընդամենը մի քանի տասնամյակ, սակայն կանխեցին մեր հողի ու արյան թշնամիների եղկելի ու ոճրագործ մտադրությունները։

Այդ հաղթանակները պատմական էին ու այդպես էլ կփոխանցվեն պատմությանը՝ որպես հայ ժողովրդի մաքառող ոգու արգասիք, որպես փառքի ու հզորության էջ, ազգի հավաքականությունն ապահովող ճանապարհ։

Այդ հաղթանակները մեր ցեղի հզորագույն այրերն են կռել, որոնց փառքի, հիշատակի առջև խոնարհված կմնանք հավերժ։

Նրանք հերոսացել են, որպեսզի ապրեցնեն իրենց սուրբ Հայրենիքը։

Խաղաղություն ու հզորություն Հայոց սուրբ երկրին․․․

Ձեր հիշողության մեջ ոչ մի ակնթարթ մի ջնջեք այդ հաղթանակները ու հավատացեք, որ նրանք կգան նորից:

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 4397

Մեկնաբանություններ