Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իրանական բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիեի սպանության, ասել է, որ սիոնիստները կզղջան Հանիեի սպանության համար՝ նշելով, որ վրեժխն անխուսափելի է։ IRNA-ի հաղորդման համաձայն, նա շեշտել է, որ Իրանն ու դիմադրության առանցքն արդեն ուսումնասիրում են՝ ինչպես վրեժ լուծել Հանիեի սպանության համար։ «Սա անպայման լինելու է»,- ընդգծել է Բաղերին։               
 

Վարչախմբի նպատակն է ունենալ տեսակից, ինքնությունից, արժանապատվությունից զուրկ հասարակություն

Վարչախմբի նպատակն է ունենալ տեսակից, ինքնությունից, արժանապատվությունից զուրկ հասարակություն
18.04.2024 | 14:34

Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է:

Բացի նրանից, որ վարչախմբի պարագլուխները հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը պետական մակարդակով ձեռնամուխ լինելուց, ինչը ՀՀ հիմնադիր փաստաթղթի՝ Անկախության հռչակագրի պահանջ է, այլև սկսել են Հայոց ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, թուրքական պատմագրության ու քարոզչության կեղծ ու շինծու թեզերը շրջանառելու վտանգավոր ձեռնարկումներ։

Հայոց ցեղասպանությունը, անշուշտ, իր անջնջելի հետքն ունի հայոց ինքնության վրա, ազգային իղձերի սահմանման վրա։ Հայոց անկախ պետականություն ստեղծելն ու զարգացնելը նաև նոր ցեղասպանություն բացառելու համար է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը ձեռնամուխ լինելը ոչ միայն չի վտանգում մեր երկիրը, այլ ճիշտ հակառակը, անվտանգության լրացուցիչ գործիքների հնարավորություն է տալիս։

Դե, իսկ վարչախմբի նպատակն է ունենալ տեսակից, ինքնությունից, արժանապատվությունից զուրկ, ճիշտ իր նման հասարակություն, սերունդ, որին կենսաբանական բնազդներից ու հակումներից անդին ոչինչ չի հուզում։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ