ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը

Ինչպես են ձևավորվում Դեր Զորի ճանապարհը և Լաչինի միջանցքը
12.04.2024 | 13:13

Մասշտաբային նման ողբերգություններ լինում են, երբ ժողովուրդները չեն ունենում պետականություն, ինքնակազմակերպվելու ունակ միավորներ, վերնախավեր։

Դեր Զորի ճանապարհի մեր միլիոնավոր հայրենակիցների 90 տոկոսը որևէ գաղափար չուներ առաջին համաշխարհային պատերազմի նրբությունների և զարգացումների մասին։ Հասարակ, սովորական խաղաղ մարդիկ էին, հայեր, որոնք չունեին իրենց կազմակերպող, առաջնորդող՝ ո´չ պետություն, ո´չ վերնախավեր։

Գրեթե նույնը արդեն 21-րդ դարում Լաչինի միջանցքով հայերի բռնի տեղահանումն էր՝ ուղիղ եթերում։ Չկար պետություն, որը դա թույլ չէր տա։

Այս իշխանությունն իր քայլերով բառիս բուն իմաստով հայ ժողովրդի համար ստեղծում է նոր Դեր Զորի կամ Լաչինի միջանցք։

Նրանց միակ սուպերմոտիվացիան է՝ մնալ իշխանության, բայց դրա գինը մեր միակ պետությունն է։

Ավելի խոր վերլուծությունը տալիս է ավելի վտանգավոր պատկեր

1. Նախորդ օրերին ԱԺ-ում հնչած մտքերը և մթնոլորտն ու նաև հասարակության արձագանքը խոսում են այն մասին, որ մենք ընթանում ենք վերնախավային և հանրային բանականության կորստի ճանապարհով։

2. Ապրիլի 5-ից հետո Հայաստանը հայտնվեց խոր և ընդգծված մեկուսացման մեջ. Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադբրբեջանը, տարբեր ձևակերպումներով, բայց շատ հստակ իրենց կոշտ ռեակցիան արտահայտեցին։ Նայեք քարտեզին. սա մեր անմիջական աշխարհագրությունն է, մեր ճանապարհները, սահմանները։ Մեր անմիջական աշխարհագրությունը մեզ դեմ է։ Սա է նոր ցեղասպանության նախերգանքը։ Իրական Հայաստանը այստեղ է, ոչ թե ֆոն դեռ Լայենի սեղանին։

Սա պետական դեֆորմացիայի և ինքնակազմակերպման տապալման նոր փուլն է, որը միշտ ավարտվում է հայրենազրկմամբ, ցեղասպանությամբ։ Եթե մենք չփոխենք մեր պայքարի բովանդակությունը, հենց դա էլ լինելու է։

Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում

Իր վերջին ելույթից հետո, որն ըստ էության նոր ազգային աղետի անոնսն էր, Նիկոլը պետք է հրաժարական տար, ստեղծվեր հակաճգնաժամային կառավարություն, որը կփորձեր շտկել վիճակը։ Կամ պետք է լիներ զանգվածային ընդվզում, որովհետև մենք մարդիկ ենք, ոչ թե մորթվելու մատերիալ, ու չի կարելի մարդկանց անընդհատ անասունի տեղ դնել։ Նույնիսկ Աուշվիցում եղել է ընդվզում։ Հրաժարական նա չի տա, իսկ ընդվզում այս ձևաչափերով, «լիդերությամբ» ու բովանդակությամբ հնարավոր չէ։

Նոր լիդերության առաքելությունը

Անհավանական է, բայց հասարակությանը 90 տոկոսը կա´մ չի հետևում զարգացումներին, կա´մ չի հասկանում ինչ է կատարվում։ Էլեմենտար՝ չի հասկանում, որ իրեն ասում են՝ «մորթվելու ես»։

Նոր լիդերության առաքելությունն է.

ա. Բացատրել սեփական ժողովրդին՝ ինչ է կատարվում և ուր է տանում այս ամենը։

բ. Ֆիքսել իրականությունը. չի եղել բանակցություն։ Մեզ 2 տարի խաբել են, թե ընթանում են խաղաղության բանակցություններ ու սահմազատման բնականոն աշխատանքներ։ Չկա միջնորդ, չկան բանակցային հարթակ ու ֆորմատ։ Կա մեծ ստվեր, որտեղ ընթանում է Հայաստանի կազմաքանդման պրոցեսը։

գ. Հետևաբար, Նոր լիդերության առաքելությունն է՝ առաջարկել նոր բովանդակություն, հաստատակամորեն գնալ իրական բանակցությունների Ադրբեջանի հետ՝ հստակ միջնորդությամբ ու ձևաչափով։

դ. Չպետք է վախենալ իշխանության նեղ խմբի կեղտոտ և կեղծ մեղադրանքներից՝ «պրոռուսական ընդդիմություն, ինքնիշխանության հակառակորդներ» և այլն։ Չպետք է վախենալ հանրության մեջ ներարկված հակառուսական տրամադրություններից։ Աուշվիցում սոցիոլոգիա չէր կարող լինել, և հասարակությանը դեռևս չգիտակցվող ցեղասպանությունից փրկելու համար լիդերությունը պետք է ունենա բավարար խիզախություն։

ե. Հայաստանում պետք է բարձրացվի ներքին հաշտության դրոշը։ Սա է այսօրվա պետական մտածողությունը և լիդերության որակը։ Սկզբում դժվար կլինի, բայց հետո բոլորով փրկվելու ենք հայրենազրկումից ու մորթվելուց։

զ. Դադարել ապավինել կեղծ կամ հորինած լիդերներներին։ Արհեստական սպասումները միայն ժամանակի կորուստ են։ Պետք է գնալ վերնախավերի ինքնուրույնության գիտակցման ճանապարհով։ Մենք կարող ենք ներսում փոխել մթնոլորտը, մենք կարող ենք նոր բովանդակությամբ բանակցել դրսում, մենք կարող ենք փրկել իրավիճակը։ Այդ «մենք»-ի համար Հայաստանում կա բավարար մարդկային ռեսուրս։ Միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել ամենակարևորին՝ դեէսկալացիա Հայաստանի համար՝ ներսում և սահմաններին։ Հայաստանը կարիք ունի իրավիճակի լիցքաթափման։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2202

Մեկնաբանություններ