ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անդունդի եզրին պարելը չի բացառում գահավիժելու հավանականությունը

Անդունդի եզրին պարելը չի բացառում գահավիժելու հավանականությունը
28.02.2024 | 17:49

Եթե նայում ենք պետությունների հարաբերություններին և նրանց շահերի ու կորուստների բալանսին ու դիսբալանսին, պարտություններին ու հաղթանակներին, ապա տեսնում ենք, որ դրանք կարող են լինել բացարձակ ու հարաբերական։

Որևէ մեկի միակողմանի հաղթանակը կամ պարտությունը իրենց էությամբ համապատասխանաբար շատ մոտ են նրա բացարձակ շահին կամ էլ բացարձակ կորստին։

Այս իմաստով շատ կարևոր է նաև այն, որ փոքր հաղթանակը կամ պարտությունը կարող են ունենալ ոչ համամատական կամ ոչ գծային զգալի հետևանքներ՝ մեծ շահի կամ հսկայական կորստի տեսքով։

Դա կախված է նրանից, թե գոյաբանական շահերի ու կորուստների սանդղակում ինչ գնահատականներ կարող են ունենալ արտաքինից աննշան թվացող հաղթանակը կամ պարտությունը։

Այս տեսանկյունից ռուսների նահանջը Հայաստանից, այն դեպքում, երբ նրանք բացարձակ ուժային առավելություն ունեն թուրքերի նկատմամբ, կլինի ոչ համեմատական ահռելի գոյաբանական կորուստ իրենց համար։

Այդ իսկ պատճառով էլ, նրանք, անկախ մեր քաղաքականությունից, Հայաստանից դուրս գալը կհամարեն էկզիստենցիալ/գոյաբանական շատ մեծ ռիսկ ու պոտենցիալ կորստի լրջագույն աղբյուր։

Եվ այդ իսկ պատճառով էլ նրանք կաշխատեն, բոլոր հնարավոր միջոցներով, չկորցնել Հայաստանը։

Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ խոսք գնա թուրքերի հետ Հայաստանը որևէ ուրիշ բանի հետ փոխանակելու հնարավորության մասին, ապա նման մասշտաբային կորստին համարժեք որևէ շահ ռուսների համար չկա, թերևս միայն թուրքերի կողմից երկրորդ ֆրոնտ բացել- չբացելը, որը ևս շատ անհավանական է։

Ուրիշ բան է, որ մեր հարցում ռուս-թուրքական լոկալ կոմպրոմիսը հանգի նրան, որ ռուսները մնան Հայաստանում, բայց որը թուրքերի օգտին ինչ-որ չափով խուզված լինի։

Բոլոր դեպքերում, պատմությունը մեզ ասում է, և ռիսկերի մասին գիտությունն էլ դա չի բացառում, որ աննշան հավանականություն ունեցող մեծ ռիսկերը հանգամանքների կտրուկ փոփոխության դեպքում կարող են իրականություն դառնալ։

Ամեն ինչ մեծապես կախված կլինի ուկրաինական հակամարտության արդյունքներից, որտեղ էլ և՛ ռուսները, և՛ Արևմուտքը, ամեն մեկն էլ՝ առանձին-առանձին, իրավացիորեն այն համարում են գոյաբանական կռիվ իրենց համար։

Մի հանգամանք, որը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, քանի որ անդունդի եզրին պարելը չի բացառում ներքև գահավիժելու հնարավորությունը։

Բոլորի շահը պահանջում է հաղթահարել բոլոր տեսակի ամբիցիոզ հոգեբանական իներցիաներն ու արգելակները, հաշտվել հնարավոր կորուստների հետ և գալ դժվարին փոխադարձ համաձայնությունների ու կոմպրոմիսների։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2453

Մեկնաբանություններ