ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեծ փողեր, լոբբիզմ ու դիվանագիտություն

Մեծ փողեր, լոբբիզմ ու դիվանագիտություն
07.11.2023 | 09:47

Ալիև կրտսերը, իշխանության անցնելուց հետո մեկ տարի անց, սկսած 2004-ից, աշխարհի բազմաթիվ երկրներում հոր արձանններն է տնկել տվել (հղումը` վերջում)։ Դա հեշտ գործ չէ՝ մեծ փողեր, լոբբիզմ ու դիվանագիտություն է խաղացրել։

Նման հետևողականությունը նշանակում է մի բան, որ գործ ունենք արտակարգ հեռահար նպատակներ հետապնդող ու անպայման դրանք իրացնող դևի հետ։

Թուրանի կայացման գործում էլ երևի սա ամենակենտրոնական ֆիգուրն է։ էրդողանն ու մնացածը երկրորդական են։

Եվ եթե էդ ճիվաղն ամեն օր հոխորտում է, թե Հայաստան գոյություն չունի, այն արևմտյան ադրբեջանն է, դրանք սուտ խոսքեր չեն, էդ ճիվաղը հենց հիմա էդ գործերն իրականացնելու փուլում է, իհարկե մեր հրեշների միջոցով։

Մենք նույնիսկ 1915-ին էս ատիճանի թույլ ու հիմարացված չենք եղել։ Ազգի կեսը յաթաղանվել էր, բայց մյուս կեսը հաջողացրել է գոնե փախչել։ Իսկ հետագայում էլ Անդրանիկի ու Նժդեհի ղեկավարությամբ թուրքերի դեմ, կռվել էլ:

Հիմա դա էլ չկա։

Իշխանությունն իրենցն է, միլիցեն, բանակն ու իրավականը իրենց լակոտներինն են։

Մարդիկ ապակողնորոշված, հիմարացված ու տետանուսի մեջ են տարատեսակ գործակալների ու խելագարների օր ու գիշեր սփռվող հակառուսական, իսկ ըստ էության պրոթուրքական կործանարար խոսքից ու հիպնոտիկ քարոզից։

Քաղաքագիտական աննախադեպ տգիտությունն էլ իրենն է արել հայի հակամարդկային աշխարհընկալումների հարցում։

Arik Hart

Հ.Գ.

Հղումը`

https://dzen.ru/a/YTuVdaT9BFnl_RAb?share_to=link...

Դիտվել է՝ 5743

Մեկնաբանություններ

­յու­ջե