ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արևմուտքը երբեք չի հասկացել ու չի հասկանա՝ ինչ է Արևելքը

Արևմուտքը երբեք չի հասկացել ու չի հասկանա՝ ինչ է Արևելքը
28.10.2023 | 12:03

Աշխարհակարգը չի կարող փոխվել առանց Մերձավոր Արևելքում ուժային բալանսի փոփոխության, իսկ այնտեղ այն, ինչ հողի վրա է, նույնչափ հողի տակ է՝ բառիս բուն ու փոխաբերական բոլոր իմաստներով:

Արևմուտքը երբեք չի հասկացել ու չի հասկանա՝ ինչ է Արևելքը և Իրանը. Արևմուտքն աշխարհը առաջարկ-պահանջարկի դիրքերից է դիտում, իսկ Արևելքը խտություն ու խորություն է:

Արաբը 9-10 երեխա է ունենում, որ նրանց մի մասը զոհի հանուն պետություն ունենալու ու հավատքի, դա քաղաքակրթական, կենցաղային ու մարդկային բարոյականության իրողություն է:

Շատերը դա չեն հասկանում. իրականում դա բարդ է հասկանալը, բայց մարդն իրողությունների դեմ պայքարի իր սուրբ զոհողության մոդելն է մշակել ու ապրում է այդ իրողությամբ, երբ նաև իր տղա ձագը, ամեն Աստծո օր, քար է նետում իսրայելցի զինվորի վրա, ասելով՝ սա մեր հողն է, մենք ձեզ էստեղից վտարելու ենք:

Սա փաստ է, երբ անգամ 10 տարեկան երեխան հողի համար պայքարի մարտիկ է, ոչ ՔՊ-ական աղբ, որ հանձնելու, ստրուկ լինելու ու հարճ դառնալու մղում ունի:

Մինչդեռ հրեան՝ որպես տեխնոլոգիական պետություն, ուժային բալանս է թելադրում արաբներին՝ իր մեջ ամփոփելով արևմտյան շահի ու սեփական գոյության ապահովման մոդելը, որտեղ առանցքայինը ուժի իրողությունն է ընդդեմ բոլորի:

Հրեան հիմար չէ, պատմության դասերը բոնուսով է սերտել, և արել ավելին՝ քան պետք է: Հրեան պետություն ունենալու համար սեփական ազգին է զոհաբերել ու հասել է պետություն ունենալու իր նպատակին:

Եվ միայն աղբն ու աղբից սերողը կարող է սեփական պետությունը, հայրենիքը հանձնել հակառակորդներին:

Հայաստանը, կամ այն ինչ նրանից կմնա, կհայտնվի սրտացավների ձեռքում, մենք ձեր հետևից գալու ենք՝ Կանադայում, Ուրուգվայում, թե Մոնակոյում լինի:

Գալու ենք որոշ հարցերի պատասխաններ ստանալու, երբ դուք, սովորական արևոտ օր, ասենք, Կրակովում դուրս գաք նպարեղենի խանութից ու քայլեք դեպի ձեր տուն կամ աշխատավայր:

Հայաստանում կամ Հայաստանից դուրս Ստվերները ճակատագրեր ու պատմություն են կերտում: Լավ մտածեք՝ ինչ է ձեզ սպասվելու:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ