Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Գերագույն դավաճանի բուն նպատակը «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությունը խթանելն է

Գերագույն դավաճանի բուն նպատակը «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությունը խթանելն է
26.07.2023 | 15:24

Սիրելի՛ արցախցներ,

Երեկ գերագույն դավաճանն իր ասուլիսի ընթացքում վերջապես հանեց դիմակն ու ի ցույց դրեց հակաարցախյան իր բուն էությունը՝ բացահայտ թշնամանք հրահրելով արցախցիների նկատմամբ։

Դրա բուն նպատակը «հայաստանցի-ղարաբաղցի» հակադրությունը խթանելն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

ՈՒստի խնդրում եմ այս հարցում լինել շրջահայաց, չտրվել սադրանքին և ձե՛ր կողմից թնամանք ու ատելություն չգեներացնել հայաստանցիների կամ նրանց որևէ խմբի նկատմամբ։

Հարկ եղած դեպքում չոր փաստերով բացատրե՛ք հասարակ մարդկանց, որ գերագույն դավաճանի թեզերը հիմնված են ստերի վրա, բայց մի՛ հակադարձեք՝

«Բա դու՞ք ով եք, բա դու՞ք ինչ եք արել» ձևով։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ