-
26.11.2013|
17:24
Երեկ Վատիկանում կայացել է Հռոմի պապի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Տարբեր մտածողություն և արժեհամակարգեր ունեցող այս գործիչներին մտահոգում է սիրիական ճգնաժամը, այդ տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը:
-
26.11.2013|
02:20
Դիտում եմ ուկրաինական մայդանում կատարվող իրադարձությունները, և ակամա առաջանում են հետևյալ հարցերը: Լավ, մեր իշխանությունները դավաճան են, իրենց աթոռը պահելու համար ամեն ինչ ծախում, հանձնում են Ռուսաստանին, համարձակություն չունեն ներկայացնելու Հայաստանի պետական շահը, ունեն լեգետիմության դեֆեցիտ և այլն, և այլն, և այլն:
-
25.11.2013|
18:05
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 26-ին ժամը 7.00–22.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 2, 4, 5 նրբանցքների ու Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի 1-35 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
-
25.11.2013|
12:27
Մոնթեի ծննդյան 56-ամյակն է: Նոյեմբերի 25-ին: Նշվելու է շքեղորեն: Գալա-համերգով: Մոնթեն – հայկականության խտացած բյուրեղը: Անկրկնելի քարերից մեկը – մեր ինքնության:
-
24.11.2013|
14:56
Ազգովի պատրաստվում ենք դիմավորել աշխարհի կեսի տիրոջը, Գյումրիում մի այլ կարգի եռուզեռ է, Կիևը թքում է սեփական վարչապետի ճակատին, Յուլիան սպառնում է սպանել Յանուկովիչին, ԵՄ-ն ապշահար դիտում է, թե ինչ է կատարվում Պուտինի ՄՄ-ում, իսկ ես երկու օր անց ՄՄ-ից պատրաստվում եմ գնալ ԵՄ մտել պատրաստվող հարևան Վրաստան՝ մեքենայի անվադող գնելու համար: Այստեղ են ասել՝ ձյուն գա ճանապարհներիդ, ՄՄ…
-
23.11.2013|
14:50
Հայաստանը սուվերենությունը դեռ չի կորցրել։ Վտանգ կա, գուցե նույնիսկ լուրջ վտանգ, բայց ժամանակից առաջ ընկնել ու սերունդների անունից մեզ դատափետել Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու համար չարժե։ Գրել տենց, նշանակում ա համակերպվել հնարավոր կորստի հետ, որ կարա լինի, բայց կարա և չլինի։ Ամեն ինչ մեզնից ա կախված։ Էդ Սերժը չի ծախել մեր անկախությունը, էդ մենք ենք ուզում օր առաջ ազատվել անկախությունից։ Որովհետև մենք քչից-շատից գիտենք ոնց ա պետք նվաճել անկախությունը, բայց չգիտենք ոնց ա պետք պահպանել այն։
-
22.11.2013|
12:35
Տրագիկոմեդիա է, որ մի ամբողջ ազգ, բան ու գործ թողած, զբաղված է մի այլ երկրի ղեկավարի՝ Պուտինի այցելության մասին մտածել-մտահոգվել- խոսել- քննարկելով, բնականաբար, յուրաքանչյուրը յուրյան դիրքերից:
-
21.11.2013|
14:28
Ո՞վ կարող է Ծերեթելի խաչմերուկի մոտ գտնվող N, N շենքերի N, N բնակարաների ընտանիքներին համոզել, որ ազատ, անկախ պետությունն ավելի լավ է, քան սովետական գարշելի, գաղութատիրական կայսրությունն էր: Այդ անպետք կայսրությունն այս մարդկանց շատ տարիներ առաջ անհատույց բնակարան էր հատկացրել և այդ բնակարանում մեկուսի հանգստանալու, ճաշելու, քնելու անձեռնմխելի իրավունք:
-
20.11.2013|
12:09
Սարսափելի է՝ արդեն քանի տարի է, ինչ այլևս չենք սպասում Ամանորին: Դա մի կողմից դարդ է, մյուս կողմից ցավ: Տասը օր արի ու դիմացիր, մի կողմից գների եռակի բարձրացման տակից, եթե կարող ես դուրս արի, մյուս կողմից էլ հարևանի սեղանի ու քո սեղանի մրցակցության:
-
19.11.2013|
16:05
Նոյեմբերի 20-24-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Քամին արևելյան 3-8 մ/վրկ: