ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Էլեկտրոնային երաժշտությունը ժամանակակից աշխարհի լավագույն մշակութային ձեռքբերումներից է

Էլեկտրոնային երաժշտությունը ժամանակակից աշխարհի լավագույն մշակութային ձեռքբերումներից է
13.08.2024 | 20:43

Ամեն անգամ Գառնիում էլեկտրոնային երաժշտության որևէ միջոցառում վերածվում է համացանցում քննարկման առարկայի, մինչդեռ նման երաժշտական միջոցառումները միմիայն օգուտ են բերում Գառնիին` ապահովելով դրա հանրային ու համաշխարհային ճանաչելիությունը:

Հատկապես զարմանում եմ, երբ 6/8, «լա-լա-լա-լի-լա-լա-լա», «օյա-բոմ-բոմ-բոմ-լե-լե», «աշխարհը մերն ա, մերն ա» երաժշտություն կոչվող ծաղրանքի երկրպագուներն են վրդովվում, քանի որ աշխարհի բոլոր հանրային ճանաչելի պատմական վայրերում մշտապես կազմակերպվում են նման երաժշտական միջոցառումներ:

Իսկ ամենազազրելին հատկապես այն է, որ ծնունդ-կնունք-հարսանիք միջոցառումներին մերկապար կամ պորտապար պատվիրողներն են սկսում խոսել Գառնիի կամ որևէ այլ նյութական և ոչ նյութական ազգային արժեքի մասին:

Էլեկտրոնային երաժշտությունը ժամանակակից աշխարհի լավագույն մշակութային ձեռքբերումներից է, իսկ նման թեմատիկայի երաժշտական միջոցառումները պատմական վայրերում ավելի են նպաստում Հայաստանի զբոսաշրջային ու մշակութային պոպուլյարիզացիային` իրենց հետ բերելով նաև զգալի տնտեսական օգուտներ:

Իմիջիայլոց, քանի որ մեր հասարակությունը շատ է սիրում «առաջինը լինել», զուտ տեղեկացնեմ նաև, որ ՌԴ-ում էլեկտրոնային երաժշտության առաջին (և ամենամեծ) դպրոցի հիմնադիրը ևս հայազգի է, այնպես որ, «Наташа, это мы придумали электронную музыку»-ով այսուհետ փորձեք ծանոթություններ հաստատել:

Ամեն ինչում թույն ու թանաք փնտրելը վերածվել է մասսայական փսիխոզի դրսևորման:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3416

Մեկնաբանություններ