ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետք չի բոլորին մի ընդհանուր котел լցնել

Պետք չի բոլորին մի ընդհանուր котел լցնել
02.05.2024 | 16:00

Վերջին ժամանակներում ընկերներիցս մի քանիսի կողմից լսել եմ հետևյալ միտքը, որ դե սաղս էլ նստած լայվով հետևել ենք, թե ինչպես ա Արցախը հայաթափվում: Մեծ հաշվով, տենց էլ կա, բայց պետք չի բոլորին մի ընդհանուր котел լցնել և հավասարության նշան դնել սովորական մարդկանց և մեծ ռեսուրսների տիրապետող քաղաքական այրերի միջև: Սովորական մարդիկ իրավիճակի վրա ազդելու որևէ ռեսուրս չեն ունեցել: Նրանցից շատերն արել են իրենց հնարավորությունների մաքսիմումը տրոյական ձիուն իշխանությունից հեռացնելու համար, պայքարել են իրենց հասանելի բոլոր մեթոդներով: Ավելին անել նրանք չէին կարող: Այլ հարց է քաղաքական ուժերի ղեկավարների, ավելի մեծ ռեսուրսների տիրապետող գործիչների դեպքում: Մարդկանց ակնկալիքներն իրենցից հաստատ այն չէին, որ իրենք լայվով պետք է հետևեն Արցախի հայաթափմանը: Պետք չի «սաղս» ասելով հավասարության նշան դնել, որովհետև կային մարդիկ, որոնք չէին կարող ոչինչ անել լայվով հետևելուց բացի, և կային մարդիկ, որոնք կարող էին: Հենց այնպես չի, որ այս գրառումը ես հենց այսօր եմ անում, բոլորդ էլ հասկանում եք դա:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ