ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է

ՈՒժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է
02.05.2024 | 08:14

Չունես ուժ, կամ ունակ չես, կամ ցանկություն չունես այն գեներացնել և կուտակել, այնուհետև դնել այն դիվանագիտության և պետական ռազմավարական շահերի սպասարկման հիմքում` անելիք չունես միջազգային հարաբերություններում։

Միջազգային իրավունքը միջազգային հարաբերությունների գործիքներից մեկն է։ Այն նույնպես խարսխված է ուժի և ուժի կիրառման պոտենցիալի, պատրաստակամության վրա։ Չկա ուժ` չկա միջազգային իրավունք։ Չկա ուժային բալանս միջազգային հարաբերություններում` չկա միջազգային իրանունք։ Եթե ունակ ես ակումուլացնել ուժ և կապիտալիզացնել, պետք եղած դեպքում ցուցադրել կամ կիրառել այն` ուրեմն ունակ ես նաև օգտագործել միջազգային իրավունքը հոգուտ քեզ և քո ռազմավարական շահերի։
Թույլը, տկարն ու անճարը միջազգային իրավունքից չի օգտվում։
Սովորենք տարբերել և տարբերակել միջազգային հարաբորությունները միջազգային իրավունքից։ Վերջինս ենթարկվում է առաջինի կողմից առաջ քաշված կառուցվածքային օրակարգերին, եթե չասենք՝ քմահաճույքներին։
Ինչպես արդարությունն ինքն իրենով չի վերականգնվում առանց կոնկրետ վերականգնող ունեցողի, այնպես էլ միջազգային իրավունքը ինքն իրենով չի աշխատում միջազգային հարաբերություններում։ Աշխատեցնող է պետք։
Եվ, այո. Հայաստանն Արցախով այլ քաշային կատեգորիա էր միջազգային հարաբերություններում, Հայաստանն առանց Արցախի` այլ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ