ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ամեն նոր բարձրունք գրավելով Թուրքիան մոտենում է Ցեղասպանության ավարտական փուլին

Ամեն նոր բարձրունք գրավելով Թուրքիան մոտենում է Ցեղասպանության ավարտական փուլին
23.04.2024 | 06:57

Ի՞նչ եք կարծում, 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Պոլիսում բռնեցին ու սպանեցին բոլոր հայ մտավորականներին, Էրզրումի կամ Մուշի հայերն ի՞նչ էին մտածում:

Ճի՛շտ եք, մտածում էին` Պոլիսը ու՜ր, Մուշը ու՜ր:

Մտածում էին` Պոլիսի 30 % հայերի համար հո Թուրքիայի, հարևանի հետ չե՞նք թշնամանալու:
Հետո ի՞նչ էին մտածում Կարսի հայերը Վանի կոտորածների մասին: Ճիշտ է, մտածում էին` իրենք հո չեն գնալու Վանի համար կռվեն, Վանի համար վանեցիք թող կռվեն:

Շարունակե՞մ, թե՞ գիտեք վերջը ինչ եղավ:
Իսկ էդ ընթացքում ի՞նչ էին անում հայ ազգի լիդերները:

Ճիշտ է` իրար էին ուտում: Դաշնակները մեղադրում էին հնչակներին, հնչակները՝ արմենականներին, արմենականները՝ դաշնակներին, բոլորն իրար հետ մեղադրում էին ռուսներին, բրիտանացիներին, Ֆրանսիային ու «ողջ քաղաքակիրթ աշխարհին»:
Ինքնության տարբեր տեսակներ կան, ասենք մասնագիտական, ընտանեկան, էթնիկ և այլն: Էթնիկ ինքնությունը մյուս ինքնության տեսակներից տարբերվում է նրանով, որ միայն դու չես որոշողը, դիմացինն էլ պետք է համաձայնվի հետդ:

Ասենք կինը կարող է որպես ինքնություն ընտրել մասնագիտականը՝ ծրագրավորող, բայց էդ նույն հայ կինը, եթե որոշի, որ հայ չի ու գնա Բաքու, իր համար ծանր կլինի:

Այսինքն էթնիկ ինքնության դեպքում դու չես որոշողը, դիմացինի համար դու հայ ես, նույնիսկ, եթե որոշես, որ հայ չես:

Ազգանունդ փոխելու դեպքում էլ սերունդներ պետք է անցնեն քեզ ընդունելու համար:
Հիմա ինչքան էլ մեր բնակչության 30 %-ը համարի, որ արցախցիները հայ չեն (հարցումներն են էս թիվը ցուցադրել), ինչքան էլ Արարատի մարզի բնակիչը չանհանգստանա Կապանի ճանապարհները կամ Սև լճի 30 %-ը Ադրբեջանին հանձնելու փաստից՝ միևնույն է, թուրքերի համար մենք բոլորս էլ հայ ենք, իսկ իրենց նպատակը՝ ավարտել ցեղասպանությունը:
Ցեղասպանությունից հետո ուժերի տրամաբանությունը տարածաշրջանում չի փոխվել, Թուրքիայի խնդիրը շարունակում է մնալ ոչնչացնել Հայաստանը՝ մեծացնելով իր ազդեցությունը թուլացնել ռուսական գործոնը:
ՈՒ Գորիսում, Արցախում կամ Կապանում ամեն նոր բարձրունք գրավելով Թուրքիան մոտենում է Ցեղասպանության ավարտական փուլին ու էս պայմաններում խաղաղություն խոստացողները նույն գործն են անում, ինչ երիտթուրքերի իշխանության գալու ժամանակ

հայ-թուրքական բարեկամություն քարոզող հայ քաղաքական լիդերները:

Հայր Ոսկան ՈՍԿԱՆՅԱՆ
19 նոյեմբերի, 2021 թ.

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ