ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տուգանք նախատեսված է, սակայն ո՞վ պետք է այն նշանակի

Տուգանք նախատեսված է, սակայն ո՞վ պետք է այն նշանակի
18.04.2024 | 18:25

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհին՝ Դիլիջան քաղաքում, Դիլիջան-Իջևան հատվածում, ամեն օր կարելի է տեսնել առանց հսկողության արածող կովերի նախիրներ, ձիերի երամակներ: Այդ կենդանիերը հաճախ հայտնվում են ճանապարհի երթևեկելի մասում, ստեղծում վթարային իրավիճակներ:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ տարիներ շարունակ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում թափառում են կովերի նախիրներ, ձիերի երամակներ, ճանապարհին ստեղծելով վթարային իրադրություններ, Տավուշի մարզպետարանը և անձամբ դուք ի՞նչ եք ձեռնարկել այդ երևույթի դեմ։

Մարզպետարանից լրագրողիս պատասխանել են․«Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 150.2 հոդվածի` ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով: Սակայն, համաձայն նույն օրենսգրքի 219.1 հոդվածի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության մեջ չի մտնում 150.2 հոդվածով նախատեսվածը» :

Հարց է ծագում՝ ո՞ր մարմինների իրավասության մեջ է մտնում 150.2 հոդվածով նախատեսված տուգանքի նշանակումը:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ