ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանցիներն ապրում են ներկայով և ստեղծում են ապագա

Ադրբեջանցիներն ապրում են ներկայով և ստեղծում են ապագա
17.04.2024 | 22:45

Որտե՞ղ է ավելի լավ` անցյալու՞մ, ապագայու՞մ, թե՞ ներկայում:
ՈՒրեմն, «Արծվաշենի հին լուսանկարները» ֆեյսբուքյան խումբ կա: Լավ խումբ է: Արծվաշենցիներին է համախմբում: Մարդիկ անցյալն են հիշում, ինչն անհրաժեշտ է: Հա, մեկ էլ` խմբակիցները «քաղաքականությամբ չեն զբաղվում»:
Իրենց իրավունքն է:
Ադրբեջանցիները նույնպես «ֆեյսբուքյան խմբեր» ունեն:
Վերջիններս չեն կարող «Արծվաշենի հին լուսանկարներ» հրապարակել այն պարզ պատճառով, որ այդպիսի լուսանկարներ ունենալ ֆիզիկապես չեն կարող, սակա՞յն...
Ադրբեջանցիները հրապարակում և տարածում են «Başkənd»-ի և «Başkənd gölü»-ի նկարները, որոնցում չեն մոռանում ադրբեջանական դրոշ տեղադրել:
Ըստ էության, չունենալով անցյալ, ադրբեջանցիներն ապրում են ներկայով և ստեղծում են ապագա:
Ի տարբերություն մեզ, վերջիններս լավ են հասկացել, որ հեռու մնալով քաղաքականությունից, չեն ունենա ներկա և, առավել ևս` ապագա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.
Լուսանկարներում`
Արծվաշեն: Մեր օրեր:

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ