ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հրաժարվի՛ր «կարգին հաղորդում» կոչված աղբանոցի աղբով առաջնորդվել երկրի և էթնոսի հարցերը քննարկելիս»

«Հրաժարվի՛ր «կարգին հաղորդում» կոչված աղբանոցի աղբով առաջնորդվել երկրի և էթնոսի հարցերը քննարկելիս»
16.04.2024 | 14:07

Մի կաշառակեր դասախոս, ամեն կերպ փորձում է քննությունից կտրել փող չտվող ուսանողին և զանազան դժվար հարցեր է տալիս։

Փող չունեցող, բայց գրագետ ուսանողը սպառիչ պատասխանում է: Գազազած դասախոսը տալիս է նախավերջին հարցը, բա թե` քանի՞ հոգի է զոհվել հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

«Քսանութ միլիոն»,- պատասխանը ստանալուց հետո կաշառակերը ինքնագոհ ժպտում է և տալիս վերջին հարցը։

- Դէ հիմա գրիր բոլորի ազգանունները անուն առ անուն։

Ցեղասպանության զոհերի շուրջ անմեղսունակ աղմուկ հրահրող տգետին անհրաժեշտ է խորհուրդ տալ.

- Հրաժարվի՛ր «կարգին հաղորդում» կոչված աղբանոցի աղբով առաջնորդվել երկրի և էթնոսի հարցերը քննարկելիս։

Իսկ թէ ինչու է մինչև հիմա լռում ցեղասպանության ազգային ինստիտուտը, դա թող մնա դրանց գիտական ու մարդկային խղճին։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ