ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ապրիլի 24-ին ընդառաջ հերթական սրբապղծությունն է կազմակերպում

Ապրիլի 24-ին ընդառաջ հերթական սրբապղծությունն է  կազմակերպում
15.04.2024 | 11:55

Թե բա՝ «ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ցանկը կազմեք»: Էրդողանը չի ասում, չէ, Նիկոլն է հանձնարարել ու սրա մասին հրապարակավ հայտարարել: Ջոկում եք, չէ՞, թեման ոնց է խուրդում Ապրիլի 24-ին ընդառաջ ու հերթական սրբապղծությունը կազմակերպում:

Ո՞ւմ համար պարզ չի, որ գործնականում անհնար է լինելու նման ցուցակ կազմելը ու մարդկանց անունները հրապարակելը: Իր էդ քայլով փաստացի ասելու է, թե «ժող ջան, փաստորեն, մենք պատմություն իրոք չգիտենք, մեզ էլի խաբել են,1,5միլիոն թիվ գոյություն չունի»: Ինքը բոլորիցս լավ գիտի, որ անհնար գործ է, ուղղակի հատուկ թեման բացում է, որ պղծի նաև դա:

Ի՞նչ ցուցակ, եթե Թուրքիայում համատարած անգրագիտություն էր, մարդահամարի տվյալներ չկային (առաջին մարդահամարը Աթաթուրքի օրոք անցկացվեց):

Մի բան էլ. էդ «ցեղասպանության զոհ» հասկացությունը, միայն մարդու ֆիզիկական ոչնչացումը չի, զոհ է համարվում նաև իր պատմական հայրենիքից բռնի տեղահանվածը, գաղթի ճամփեքին բռնաբարվածն ու վիրավորվածը, անտուն դարձած 100 հազարավոր երեխեքը, հոգեկան խանգարում ստացածները: Էս սահմանումը ես չեմ հորինել, քո սիրած միջազգային մատյաններում է գրված:

Նիկոլ, հիմա քո տրամաբանությամբ, Կոմիտասը, ով 1935-ին մահացավ, Ցեղասպաության զո՞հ է, թե՞ չէ:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1392

Մեկնաբանություններ