ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ովքե՞ր են 1 մլն արժողությամբ ընթրիքի մասնակիցները

Ովքե՞ր են 1 մլն արժողությամբ ընթրիքի մասնակիցները
15.04.2024 | 07:37

Հեղափոխության մասնակցած դուխով գլխարկատերեր, ձեզ եմ դիմում։
Հիմա դիտեք, թե ձեր աստված վարչապետի կնոջ կազմակերպած ճաշկերույթին քանի հարյուր հազար ԱՄՆ դոլար արժեքով ավտոմեքենաներով են գալիս հյուրերը, որոնք իբր թե մեկ միլիոն դրամ են վճարելու ձեր աստվածահաճո ընտանիքի կնոջ երեկույթին երևալու համար։
Չեք ջոկել, որ ձեզ ֆռռացրել են, հիմարացրել և ձեր ձեռքերով եկան իշխանության, որպեսզի դուք էլի դառը դատեք, դատարկ նստեք, իսկ իրենք քեֆ անեն։
Իսկականից մե՛ղք եք, ՔՊ հավատարիմ աղքատներ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ