Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Աղետ

Աղետ
25.11.2023 | 14:42

Տերերը հեռացան դեպի անհայտ ափեր՝

անտեր թողնելով Հող ու Ժամանակ,

ննջեցյալները մնացին տեղում՝

որպես ոգեկիր պահապաններ:

Բաժանման հուրը կիզում է, սակայն, հեռացածներին ու

մնացողած՝ հավասարապես, նույն սաստկությամբ,

աղետի շունչն է նրանց գամում գալիքի սառը ժայռապատին:

Մեռյալներն ինչքա՞ն կպահեն իրենց հանձնված երկիրը,

հեռացածները դեռ որքա՞ն կապրեն անհայրենիք…

19.11. 2023

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 4144

Մեկնաբանություններ