ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
20.12.2013 | 11:57

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20–ին` ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Աշտարակի, Ջաջուռի,Աշոցքի,Կոտայք, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 - ից մինչև 700 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 1056

Մեկնաբանություններ