ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան կռիվը ոչ միայն շարունակվում է, այլ նոր ընթացք է ստանում

Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ. Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան կռիվը ոչ միայն շարունակվում է, այլ նոր ընթացք է ստանում
02.11.2013 | 11:53

Կռվին խառնվում է կին: Իհարկե, ես հարգում եմ հայ կանանց, սակայն նողկալի է, երբ օլիգարխիայի կռվի մեջ կին է մեջտեղ մտնում:

Հռիփսիմե Խուրշուդյանը լավ կաներ չընկներ մատի ու մատանու արանքը: Ռուբեն Հայրապետյանն ու Գագիկ Ծառուկյանն ուրիշ կռիվ ունեն, ու միամիտ են բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այդ կռիվը սպորտային է: Ոչ, Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյան կռիվը օլիգարխիայի, փողի, իշխանության հանցավորության կռիվ է: Թե՛ Հայրապետյանը, թե՛ Ծառուկյանը ոչ մի րոպե չեն սիրել հայ սպորտը, նրանք իրենց գրպանն են սիրում, իրենց շահն են սիրում:

Ու քանի դեռ սպորտսմենները պաշտպանում են այս կամ այն օլիգարխին, արդեն էդ սպորտը կոմերցիա է դառնում: Էդ մեդալները Գագիկ Ծառուկյանինը չեն, այնպես, ինչպես մեր հավաքականի գոլերը Հայրապետյանինը չեն:

Հ.Գ. Ծառուկյանի կողմնակիցներին հատուկ ուզում եմ ասել, որ նման կերպ կարտահայտվեմ նաև այն ժամանակ, որ ազգային հավաքականի որևէ ֆուտբոլիստ այս կռվի մեջ պաշտպանի Հայրապետյանին:

Դիտվել է՝ 1357

Մեկնաբանություններ