ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է 12 ֆիլմ

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է 12 ֆիլմ
16.06.2012 | 01:55

«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերին կմասնակցի 150 ֆիլմ` 44 երկրից:

Փառատոնի ծրագիրը կպահպանի ավանդական 4 մրցույթները.1250 հայտերից ընտրված մոտ 65 Ֆիլմերը կներկայացվեն «Խաղարկային», «Վավերագրական», «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ:
«Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում ընդգրկված է 12 ֆիլմ: Աշխարհագրությունը լայն է` Չիլիից մինչև Պարսկաստան, շատ են նաև համատեղ արտադրության ֆիլմերը,- ասաց նա, նշեց նաև, որ Պիեռ Շոլլերի «Նախարարը», Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմերը Կաննի փառատոնի ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակակիրներ են:
Խաղարկային ֆիլմերի միջազգային ծրագրի ժյուրիի կազմը կղեկավարի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր և 2011-ի Ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն: Ժյուրիի կազմում կլինեն ֆրանսիացի կինոքննադատ Շառլ Տեսոնը, գերմանացի կինոքննադատ, ռեժիսոր, օպերատոր Ֆրեդ Կելեմենը, լեհ կինոքննադատ Հանուս Կազդան և հնչունային ռեժիսոր Ռոլանդ Ղազարյանը:
Շառլ Տեսոնը Կաննի «Քննադատների շաբաթ» մրցույթի ղեկավարն է: Ֆրեդ Կելեմենը իր ֆիլմերից մեկը նկարահանել է Հայաստանում: Հանուս Կազդան բազմաթիվ գրքերի, այդ թվում Սերգեյ Փարաջանովի մասին գրքի հեղինակն է, շատ է օգնել Փարաջանովին իր արվեստը Եվրոպայում տարածելու գործում, նաև պայքարել է նրա ազատման համար, երբ վերջինս կալանավորված էր: Ռոլանդ Ղազարյանը ՌԴ-ի ամենահայտնի հնչունային ռեժիսորներից է: Մի քանի տարի առաջ հիմնադրել է հնչունային ռեժիսուրայի ամբիոն, զբաղվում է տեսական աշխատանքով, նաև կրթում երիտասարդներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ