Աստծո կանչը
Նոյեմբերի 8
Եղբայրներ, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում:
Բայց խնդիրն այն է, որ ետևում մնացածները մոռացած,
ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները. ուշադիր վազում եմ
աստվածային կոչմանս նպատակակետին` Հիսուս Քրիստոսով (Փիլ. Գ., 13.14):
Մոռացի՛ր անցյալը:
Նրանից միայն զվարթ օրերը հիշիր:
Հիշողությանդ պատկերները սրբիր սիրով. պետք է մոռանալով մերժես այդ ամենը քո հիշողության էջերից:
Ես Խաչի վրա մարդու համար չմեռա, որպեսզի նա շարունակի կրել իր մեղքերի բեռները:
Իմ մասին ասված է. «Նա մեր մեղքերը կրեց իր մարմնի մեջ` խաչափայտի վրա»:
Եթե չմոռանաք այլոց գործած մեղքերը, որ ես Ինձ վրա եմ վերցրել, այդժամ կծանրացնեք Իմ ցավերը: