Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

«Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն» Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն» Ավ. ԻՍԱՀԱԿՅԱՆ
04.04.2023 | 07:57

Երեկվա կասկադում տեղի ունեցած խայտառակ դեպքը, ինձ հուշում է, որ այսպես երկար չի կարող շարունակվել՝ պայթելու է, և շատ դաժան է պայթելու:
Չի՛ կարող այդ անվերջ սեղմվող պրուժինը չբացվել՝ բացվելու է, ու...
Պարզ ճշմարտություն է, որ հավերժ ոչինչ չկա։
Բայց նաև ցավում եմ մեր ազգի համար, հասկանալով, որ մի օր մեծն Ավետիք Իսահակյանի հայտնի խոսքերը դառնալու են իրականություն, լինի դա պատերազմ տեսած երևանցի, հրազդանցի, իջևանցի, թե...
«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին,անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ.Գ. Յուրաքանչյուր հատած կարմիր գիծ, ցավալի է լինելու՝ յուրաքանչյուրի համար:

Դիտվել է՝ 3372

Մեկնաբանություններ