ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեդիադաշտում ադրբեջանցիներին անվճար ծառայություններ մի մատուցեք

Մեդիադաշտում ադրբեջանցիներին անվճար ծառայություններ մի մատուցեք
20.04.2024 | 08:02

Հիմա անընդհատ վախ-վուխ ենք լսելու՝ սա քանդեցին, սա ավիրեցին:

Բայց համարյա ոչ մեկը մատը մատին չտվեց, որ որոշակի երաշխիքներ լինեն այնտեղի հայկական ժառանգության պահպանման համար:
Սա «Ֆիգարո»-ներին հարցազրույց տալ չէր, այստեղ օր ու գիշեր աշխատել էր պետք, հիմնական խաղացողներին համոզել, որ կարևոր է, որպեսզի Արցախի հողում չմնա միայն ադրբեջանական տարրը:
Կանաչ ժամը թուրքերը ֆիզիկապես են քանդել, բայց հոգեպես այն քանդել են բազմապիսի արայիկները, ջալալները,սամոները, բեգլարյաններն ու մնացած արևմտամետ-փողասեր աղբակույտը՝ թուլամորթ ու նյութապաշտ «էլիտաները»:
Հիմա ադրբեջանցիք ժամանակ առ ժամանակ ցուցադրելու են քանդված կամ ոչնչացրած մշակութային և այլ ժառանգությունը, որպեսզի մեզ ցավ պատճառեն:
Մենք էլ դա բերելու ենք մեր դաշտ, որ իրենց ուզածը լավ տարածվի: Մազոխիզմ forever.
Ու հիշեք. ,,Потеряв голову, по волосам не плачут,,:
Մի արեք ադրբեջանցիների համար անվճար ծառայություններ մեդիադաշտում: Մի նմանվեք նիկոլենց:

Տիգրան Քոչարյան

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ