ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒժային բալանսը Հարավային Կովկասում ձևավորման նոր փուլ է մտնում

ՈՒժային բալանսը Հարավային Կովկասում ձևավորման նոր փուլ է մտնում
19.04.2024 | 15:01

Եթե փորձեք վերլուծել ՀՀ գործող իշխանությունների գոյության պայմաններում պետության գեոպոլիտիկ նշանակությունը (այն կազմող համակարգային բաղադրիչների փոխգործակցության ամբողջության ներքո) պարզ կլինի, թե ՀՀ-ն ում և ինչ չափով է հետաքրքիր ու մինչև երբ:

Ռուսական քաղաքականությունը կարծես որոշում է կայացրել ՀՀ-ի հետ իր և ռեգիոնում իր շփումների միջակայքի մասով: Եթե ՀՀ-ի քաղաքական ուժերը փորձեն ռեալ իշխանություն փոխել երկրում, ապա հարաբերությունները կլինեն գործընկերային-դաշնակցային, բայց քանի որ հայրենի ընդդիմությունն էլ այն հույսով էր, որ նիկոլոսից իշխանությունը ռուսները վերցնելու են և իրենց տան, ստացվեց՝ փակուղի:

Ռուսները ՀՀ-ում իշխանություն փոխելու տրամադրվածություն չունեն, քանի որ դա իրենց խնդիրը չէ, ու այդ թեզը, որ արդեն տարիներ շարունակ իրենց մոտ դոմինանտ է, հավանաբար չի փոխվի:

Իրենք լավ գնահատել են ՀՀ-ի դերը, նշանակությունը և խնդրահարույցությունն իրենց համար և ինչ-որ միջանկյալ որոշում կայացրել, որ ենթադրում է այլ առաջնահերթություններ ինչպես Կովկասում, այնպես էլ մակրոռեգիոնում:

Ակնհայտ է, որ առաջնահերթություններն այլ ռեգիոնում պայմաններ են ստեղծել այս ռեգիոնում մի շարք հարցերում ուշացած ու ոչ համարժեք արձագանքի, սակայն, իրենց ռազմավարական հզորության և ներուժի պայմաններում, նրանք այդ ներգրավվածության ու ակտիվության վարքը կարող են ինչ-որ փուլից հետո արագ լրացնել, եթե սեփական ազգային շահերի նման օրակարգ որոշվի: Գինը իրենց շատ հաճախ հետաքրքիր չէ:

Մյուս կողմից, հայկական իշխանության՝ ՌԴ-ի դեմ պատվիրակված քայլերը, որոնցից լիովին օգտվեց Բաքուն/Անկարան, պայմաններ ստեղծեցին, որ նրանք չմտնեն մի շարք գործընթացների մեջ, որոնց մեջ նախկինում, հավասար պայմաններում, առավել ներգրավված ու ուղղորդող կլինեին:

Կոշտ ռեալ պոլիտիկը նրանց մոտ պայման ստեղծեց, որ խաղան «ձեր հողն է, հրաժարվու՞մ եք, ձեր գործն է, մենք չենք պահելու», հետևաբար ձեր քայլերի ողջ պատասխանատվությունը ջարդվելու է ձեր գլխին (ի դեպ, պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ի կորսված ողջ տեխնիկան 2020-ին արդեն լրացվել էր, բացառապես մեկ-երկու հարձակողական զինատեսակից):

Հարավային Կովկասում ակտիվ առևտուրը, այդ թվում՝ նոր խաղացողների իմիտացիոն ու ռեալ ներգրավվածության պայմաններում, դեռ շարունակվելու է, ու վաճառքի սեղանին ՀՀ-ն իր կամքով է հայտնվել՝ դրա անունը դնելով «ինքնիշխանություն», ինչ-որ «իրական Հայաստան» և այլն:

Պետք է ֆիքսել, որ գործընթացները, որոնք տեղի են ունենալու, բացի հակառուսական ուղղվածությունից, իրենց մեջ ունենալու են հակաիրանական բնույթ, և այս համատեքստում շատ հասկանալի և ընկալելի է, երբ ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում է, որ «մենք կարող ենք մեր պաշտպանությունը առաջարկել ռեգիոնի երկրներին», իսկ դա նշանում է, որ ուժային բալանսը Հարավային Կովկասում ձևավորման նոր փուլ է մտնում, ուր Թեհրանի առաջարկն ավելի շուտ ուղղված էր Երևանին ու Բաքվին: Այո, Բաքվին, քանի որ նա քաղաքական պարտքերի տակ է ու ընտրության խնդիր ունի Անկարայի, Իսրայելի, Մոսկվայի, միգուցե Թեհրանի միջև:

Բարդ ու խառը օրեր են սպասում մեզ բոլորիս:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ