ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանուն ձեր զինվորի անվտանգության

Հանուն ձեր զինվորի անվտանգության
02.04.2024 | 07:23

Ինչքան էլ պատվաբեր է հայկական բանակում զինվոր ունենալը, հանուն ձեր զինվոր որդիների անվտանգության, համազգեստով զինվորի նկարներ մի հրապարակեք։

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գաղտնալսել նաև հեռախոսազանգերը և անգամ կարդալ ձեր նամակագրությունը, իսկ եթե թշնամին տեսնի, որ զինվոր ունեք, ավելի թիրախային կաշխատի ձեր ուղղությամբ և արագ կպարզի, թե որտեղ է ծառայում ձեր որդին։

Դրանից հետո, եթե թշնամու հետախուզությունը կամ դիվերսիոն խմբերը ինչ-որ կերպ վնասեն ձեր որդուն և նրա ծառայակից ընկերներին, իմացեք, որ ձեր մեղքով է։

Հետևաբար, մի հրապարակեք ձեր զինվոր որդիների նկարները և Ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում մի հպարտացեք ձեր որդիների զինծառայությամբ։ Ձեր ոգևորությունը ցույց տվեք մտերիմ շրջապատում՝ հարազատների ու հարևանների ներկայությամբ, իսկ սոցիալական ցանցերում՝ հրապարակումներում ու նամակներում զերծ մնացեք զինվորների մասին խոսելուց՝ հանուն ձեր զինվորի անվտանգության։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ